Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես պատվավոր հյուր, ներկա է գտնվել Ստամբուլում տեղի ունեցած «Արսենալ»-ի 30-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլի հարսանիքին, հաղորդում է Bild-ը։ Օզիլն ամուսնացել է Շվեդիայի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 26-ամյա Ամինե Գյուլշենի հետ։ Վերջինը մոդել է և դերասանուհի։
Զույգը հյուրերին խնդրել է նվերների փոխարեն բարեգործական նպատակով գումար նվիրաբերել։ Այդպիսով վիրահատության կարիք ունեցող աղքատ ընտանիքների բազմաթիվ երեխաներ կկարողանան վիրահատվել։