Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Պաշտոնյաներն իրենց հայտարարություններում պետք է զուսպ լինեն. Էջմիածինը երկրորդ շնչառությունն է ստացել և չպետք է հակառակն անել

Տնտեսագետներն ու մարքեթոլոգները անընդունելի են համարում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարությունը՝ համարելով, որ նման գործելաոճը բացասական ազդակ է՝ ուղղված ներդրողներին։

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել բոյկոտել Մանվել Գրիգորյանի սրճարանն ու անգամ ամռան շոգին այդտեղից չգնել անգամ մեկ շիշ ջուր։

Դիանա Գասպարյանն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան այն քննադատություններին, թե քաղաքապետարանը ևս 30 տարով երկարացրել է սրճարանի վարձակալության պայմանագիրը։

«Էջմիածնի քաղաքապետարանը չի երկարացրել Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը, այլ հակառակը, քայլեր է ձեռնարկում այդ պայմանագիրը լուծարելու ուղղությամբ»,- ասել էր Էջմիածնի քաղաքապետը։

Ինչպես հայտնել է Դիանա Գասպարյանը, քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կառուցելու համար Մանվել Գրիգորյանի մերձավորներին տրվել է 2003-ին՝ 25 տարով՝ մինչև 2028-ը, տարեկան 23 հազար դրամով։ Պայմանագրով, ըստ քաղաքապետի, միակ փոփոխության ենթարկվող կետն այն է, որ հնարավոր է փոփոխել միայն վարձավճարի չափը։ Այժմ քաղաքապետարանը որոշել է վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7 մլն դրամ։ «Բոլորի համար պարզ է, որ ամառվա մի քանի ամիսներին այդ սրճարանը չի կարող նման եկամուտ ապահովել, որպեսզի տարեկան 7 մլն դրամ վճարի բյուջե։ Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին, ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,- ասում էր քաղաքապետը ու հավելել, որ հնարավոր է վարձակալը համաձայնի վճարել 7 մլն դրամ, ու պայմանագիրը չլուծարվի։

Այս հայտարարությունից հետո տարբեր գործարարներ, որոնք Էջմիածնում ծրագրեր էին իրականացնում իրենց ֆեյսբուքյան էջում, գրեցին, որ դադարեցնում են իրենց գործունեությունը։ «Այս պահից սկսած հայտարարում եմ՝ ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները, դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը Դիանա Գասպարյանի դրսևորված վարքի և նրա վարած քաղաքականության պատճառով։ Համարում ենք, որ այս տեմպերով քաղաքը հետընթաց է ապրում, և սույն տիկինը չունի ոչ մի իրավունք մեջքից հարված հասցնելու մեր համաքաղաքացիներին: Փորձել ենք այս մեկ տարվա ընթացքում առավելագույնս լռել՝ հանուն մեր սիրելի Էջմիածնի: Բայց նրա վերջին տեսանյութը ևս մեկ անգամ փաստեց նրա՝ քաղաքի կառավարման անկարողության մասին:

Մենք սիրում ենք մեր քաղաքը, բայց անընդմեջ հանդիպելով արհեստական խոչընդոտների՝ չենք կարող այս տեսակ պայմաններում համընդհանուր աշխատանք կատարել: Սրտացավ խորհուրդ տիկնոջը՝ ձեր անձնական շահը թողեք և մտածեք քաղաքի շահի մասին, և ձեր քայլերով ստվեր մի գցեք մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վրա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Նիկողոսյան անունով օգտատերը և հայտարարության վերջում նշել նաև եվրոպական տարբեր երկրներում բնակվող իր մի քանի այլ ընկերոջ, որոնք, ըստ երևույթին, ևս դադարեցնում են իրենց ծրագրերը։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայտարարությունը ոչ մեկին չի վնասել, առավել ևս՝ Էջմիածնի ներդրումային միջավայրին։ «Ստանալով էջմիածինցիների վստահության քվեն՝ ես նախ և առաջ առաջնորդվում եմ իմ համաքաղաքացիների շահերով և վստահ եմ, որ արտահայտել եմ Էջմիածնի բնակչության ճնշող մեծամասնության վերաբերմունքն ու վրդովմունքը Մանվել Գրիգորյանի հետ ասոցացվող սրճարանի գործունեության կապակցությամբ: Իսկ պարոն Մակարյանին սիրով հրավիրում եմ Էջմիածնի բիզնես միջավայրն ուսումնասիրելու և փաստելու, որ բիզնեսի և ներդրումների ապահովությունը մեր քաղաքում երբեք այսքան երաշխավորված չի եղել. ապացույցը՝ բազմաթիվ նոր բիզնեսները, որ բացվում են Էջմիածնում»,- ասաց նա։

Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սիրով ընդունում է քաղաքապետի հրավերը և անպայման կայցելի Էջմիածին՝ ծանոթանալու քաղաքի ներդրումային միջավայրին, քանի որ իրենք ևս ներդրումային փաթեթների վրա են աշխատում, բայց ինքն այն կարծիքին է, որ պաշտոնյաները իրենց հայտարարությունները պետք է սահմանափակեն և կարգավորեն բացառապես օրենսդրական դաշտում գործող մեխանիզմներով։ «Հարաբերությունները պետք է լինեն պաշտոնական, օրենսդրական և պրոֆեսիոնալ։ Ես շատ հարգում եմ քաղաքապետին, ինքն ինձ վրա դրական տպավորություն է թողել, բայց մենեջմենթի, կառավարման փորձը, ներդրողների նկատմամբ հարգանքի իմ փորձը ցույց է տալիս, որ պետք է զգույշ լինել հայտարարություններում։ Եթե նման հայտարարությունները մի քաղաքում ոգևորության արժանանան, քաղաքի ժողովուրդը սկսի բոյկոտել սրճարանները, քաղաքի հյուրերը, իմանալով պատմությունը կատարվածի մասին, գնան ու իրենց քաղաքում դա անեն, ապա մենք ոչ մի լավ բանի չենք հասնի։ Սիմպատիայից ելնելով՝ ամեն մեկը կարող է որոշակի գործիքներ օգտագործել, բայց դա չի լինի պրոֆեսիոնալ և օրենքից բխող։ Քաղաքապետին ես անպայման կհանդիպեմ, քանի որ մենք հիմա լուրջ փաթեթ ենք պատրաստում և կայցելենք՝ պարզելու, թե ինչ ոգևորություն է տիրում Էջմիածինում»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ միջավայրի պարզեցումը, այո, Էջմիածնում կբերի ներդրումների պարզեցման։

Մակարյանի խոսքերով՝ առանց այդ էլ նախորդ տարիներին բիզնեսը դժվար ճանապարհ է անցել, հաշվետու է եղել տարբեր պաշտոնյաների, օլիգարխների, բայց հիմա այդ խառը ժամանակները անցել են, և հիմա բիզնեսները ֆիլտրելու սկզբունքը ոչ թե սիմպատիան պետք է լինի, այլ սկզբունքը պետք է լինի այն, որ բոլոր բիզնեսները բերվեն հավասար մրցակցային դաշտ։ Արդյունքում ով կմնա՝ կմնա։ Եվ հետո, Մակարյանի խոսքերով, հնարավոր է՝ սրճարանը պատկանում է ինչ-որ մեկին, հնարավոր է՝ ունենա շատ նորմալ մենեջեր, տնօրեն, աշխատակիցներ, և պետք չէ սեփականատիրոջ պատճառով նպաստել աշխատատեղերի փակմանը։ «Տիկին քաղաքապետը, որին ես ողջունում եմ, պետք գործնականում իմանա, թե ինչ դժվար է աշխատատեղ ունենալը։ Քաղաքում կոռուպցիա, կաշկանդվածություն չկա։ Քաղաքը երկրորդ շնչառությունն է ստացել, հետևաբար, պաշտոնյաները իրենց հայտարարություններում ևս պետք է մնան օրենքի շրջանակներում՝ չվնասելով բիզնեսին»,- եզրափակեց Մակարյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում