Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Պուտինը մերժեց Ալիևին. Հայաստանն իրավիճակ է փոխել

Փաշինյան-Պուտին հանդիպմանը չի քննարկվել Արցախի հարց: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրեթե կասկած չկա, որ Փաշինյանն ու Պուտինը շոշափել են հարցը, դա չշոշափել անհնարին է, որովհետև Արցախի հարցը ռեգիոնալ ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական համատեքստի առանցքային, բազային գործոններից է: Բնականաբար, հարցն այն է, թե ինչ համատեքստում ու բովանդակության շրջանակում է այն քննարկվել: Եվ հայտարարությունը՝ Պեսկովի մակարդակով, որ Արցախի հարց չի քննարկվել, հուշում է, որ այն չի քննարկվել այսպես ասած՝ «լավրովյան պլանի» կամ «մադրիդյան սկզբունքների» կամ, այլ կերպ ասած՝ «հող հանձնելու» համատեքստում:

Պեսկովի հայտարարությունն ազդակ է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը, առնվազն այս պահի դրությամբ, առնվազն այս պահի օրակարգով արձանագրում է գոյություն ունեցող ստատուս-քվոյի անձեռնմխելիությունը: Եվ դա այն պարագայում, որ հունիսի 1-ին Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով Պուտինի հեռախոսազանգից երկու օր անց Կրեմլ էր զանգահարել Ալիևը: Պեսկովի հայտարարությունը փաստացի վկայում է, որ ՌԴ նախագահը մերժել է Ալիևին: Ավելին, Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ քննարկել են սպառազինության հարցեր: Սանկտ Պետերբուրգում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հարցին, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, արդյոք նոր «Իսկանդերների՞», Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Իսիկանդեր» շատ ունենք, և Հայաստանն ուրիշ բան է ուզում: Թե հատկապես ինչ, Հայաստանի վարչապետը չի բարձրաձայնել, սակայն «Իսկանդեր» շատ ունենք» արտահայտությունը հուշում է, որ խոսքն իր, այսպես ասած, ոչ միայն ռազմական, այլ ռազմա-քաղաքական ոչ պակաս նշանակությամբ զինատեսակի մասին է, որն ի զորու է բալանս փոխել, կամ նոր բալանս հաստատել:

Իսկ այդ առումով հիշարժան է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկը, որ Հայաստանը չի ձգտում բալանս ապահովելու, Հայաստանը ձգտում է առավելության: Հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել չորս Սու 30 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք ապահովելու են օդային գերակայություն: Նախարարը հայտարարել էր, որ դրանք կմատակարարվեն մինչև 2020 թվական: Կործանիչները գործարանում են, փողն էլ փոխանցված: Դա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է այլ սպառազինության, համենայնդեպս ոչ այդ կործանիչներին: Հնարավոր է, նոր խմբաքանակի, կամ գուցե այլ բնույթի սպառազինության: Տվյալ պարագայում առանցքային է Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարության քաղաքական նշանակությունը: Եվ սա Հայաստանում տեղի ունեցող կամ բորբոքվող ներքաղաքական կրքերի ֆոնին, այդ ֆոնին արձանագրելով նաև բավական էական և պարզ բան՝ դրանք ոչ թե թուլացրել են Հայաստանի դիրքերը արտաքին բանակցությունում և արցախյան հարցում, այլ ավելի ամրացրել, ինչի վկայությունը Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանի արած հայտարարությունն է:

Միաժամանակ, այստեղ, անշուշտ, իրադարձությունների զարգացումը պետք է դիտարկել ներքին և արտաքին փոխկապակցվածության մեջ, ինչի մասին մենք խոսել ենք վերջին օրերին տեղի ունեցած ներքին իրադարձությունների շղթայի վերաբերյալ արված մեր վերլուծություններում և մեկնաբանություններում: Ըստ այդմ, Պուտինի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունը արտացոլում է նաև հայ-ռուսական փոխհարաբերության վերափոխման ներկայիս դինամիկան: Իսկ դա ոչ միայն և նույնիսկ մի շարք հանգամանքների բերումով մեզ թույլ տանք ասել՝ ոչ այնքան բուն երկկողմ, այլ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական լայն դիտարկման հարց է, որն էապես փոխկապակցվում է Հայաստանի ռազմա-քաղաքական դիմադրունակության համակարգի վերականգնման հետ: Իսկ այդ խնդիրն էլ, իր հերթին, Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի վերաբերյալ իր գնահատականում բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ այդ հանձնաժողովի նպատակն է ապահովել երկրորդ անգամ նույն իրավիճակում չհայտնվելու երաշխիքներ: Իսկ այդ համատեքստում էլ Փաշինյան-Պուտին հանդիպումն ու դրանից հետո Հայաստանի վարչապետի հայտարարությունը հիմնարար և խորհրդանշական է դառնում այն դերակատարման ֆոնին, որ Ապրիլյան պատերազմում ունեցել է Ռուսաստանը, որն այդ ժամանակ հզոր սպառազինություն էր Ադրբեջանին տրամադրում՝ միլիարդավոր դոլարների: Այժմ Հայաստանն իրավիճակ է փոխել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում