Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Ռուսաստանի և Բելառուսի միավորման հնարավորությունը՝ հաղորդում է Gazety.ru-ն:
Ըստ նրա՝ երկու երկրների միավորման մասին խոսակցություն «չկա և չի կարող լինել»:
Նա նշել է, որ պատմությունը զարգացել է այնպես, որ բելառուսները, ռուսները և ուկրաինացիները մեկ ժողովուրդ են:
ՌԴ ղեկավարի խոսքով՝ այս պահին «պետությունների միավորման համար հիմքեր չկան»: «Մոսկվան նման ծրագրեր չունի և ոչ մի նպատակ»,- ասել է նա: