Հունիսի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վազգեն Կարապետյանը իր վարած Lexus մակնիշի 22 VZ 227 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 10-ամյա Խ. Խ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային, ով սովորում է Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում, տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: