Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հաղորդում հանցագործության մասին․ Ո՞վքեր են կանգնած ֆուտբոլային «մախինացիայի» ետևում

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի ակումբի պաշտոնական կայքին տված և մեծ աղմուկ բարձրացրած հարցազրույցը ըստ էության հաղորդում էր հանցագործության մասին: Պնդելով, որ հայկական ֆուտբոլում լուրջ և համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ Սողոմոնյանը շեշտադրումներ է արել նաև այսպես կոչված «մախինացիայի» վերաբերյալ, որը կարծում ենք քննության լուրջ առարկա պետք է դառնա: Մասնավորապես, խոսելով եվրագավաթներում մեր ակումբների մասնակցության մասին Սողոմոնյանն ասել էր․ «Եվրագավաթում մասնակցության լիցենզիա տալը ՀՖՖ-ի իրավասության մեջ է: Ինձ համար զարհուրելի է հետևել, թե ինչպես է Ռուսաստանի առաջնությունից Հայաստանի առաջնություն պաշտոնապես տեղափոխված ակումբը լիցենզիա ստացել, ներկայացնելով փաստաթղթեր, որ արդեն 3 տարի անընդմեջ ելույթ է ունենում Հայաստանի առաջնությունում: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ֆուտբոլում ոչ մի լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում: Առաջվա պես կեղծ թղթերն օրենքներից ավելի ուժեղ են»:

Նշենք, որ անցյալ տարի Մոսկվայի «Արարատը» Ռուսաստանի առաջնությունից տեղափոխվելով Հայաստան մրցավարի անմիջական օգնությամբ զբաղեցրեց առաջին հորիզոնականը և այս տարի պետք է ելույթ ունենա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: ՈւԵՖԱ-ում գոյություն ունի ակումբների լիցենզավորման կարգավորումների դրույթ, որը թարմացվել է 2018 թվականին: Այս կանոնակարգի 12-րդ կետի համաձայն ակումբը, որը հավակնում է ելույթ ունենալ Եվրագավաթներում առնվազն 3 տարի պետք է լինի ազգային ֆեդերացիայի անդամ և վերջինիս կողմից ստացած լինի արտոնագրի ներքին մրցումներին մասնակցելու: Սա հիմնական պահանջն է ՈւԵՖԱ-ի կողմից եվրագավաթներին մասնակցելու համար: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել էր Ռուսաստանում և Եվրոպայում ճանաչված մարզական իրավաբան Յուրի Զայցևի հետ: Վերջինս հաստատել էր այն պնդումները, որ «Արարատ-Արմենիայի» եվրագավաթներին մասնակցության արտոնագիր տրամադրելը մեղմ ասած կասկածելի է: ՀՖՖ-ն բնականաբար հերքել էր իրենց հասցեագրված մեղադրանքները ներկայացնելով ինչ-որ հիմնավորումներ:

Դե բնական է, որ ֆուտբոլային կառույցը չէր հայտարարելու, որ գործարքի է գնացել «Արարատ-Արմենիայի» հետ և լիցենզավորել այս ակումբին: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին: Բազմիցս ենք նշել, որ «Արարատ-Արմենիան» ջերմ հարաբերությունների մեջ է ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Թե ինչպես «Արարատ-Արմենիային» չեմպիոն սարքեցին, տեսան բոլորը: Ու հիմա Կարապետյանի թիմը շատերի կողմից կասկածելի վագրի թռիչ կատարելով՝ մուտք է գործելու Չեմպիոնների լիգայի խաղարկություն: Չեմպիոն սարքելու վերաբերյալ Սողոմոնյանը ասել էր․ «Չեմպիոնը նույնպես որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ ետկուլիսային ինտրիգների և մրցավարական անօրինականության արդյունքում:

Այս ամենը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն մեզ մոտ, այլև Հայաստանի ողջ ֆուտբոլային հասարակության շրջանում: 11 տարվա ընթացքում շատ քիչ բան է փոխվել: Ամենայն հավանականությամբ, նույն գործող դեմքերն են, ամենաքիչը չեմպոնների թիմի նույն մարզիչը. կոնկրետ ինձ մոտ դա մեծ հիասթափություն առաջացրեց»: Հիշեցնենք, որ 11 տարից առաջ Ռուբեն Հայրապետյանը չեմպիոն էր սարքել այն ժամանակ իրեն պատկանող «Փյունիկին»: Չեմպիոնի կոչման ոսկե խաղում Հայրապետյանի կամակատար մրցավար Արարատ Ճաղարյանը կրկին «բեսպրեդելի» գնալով ուղղակի թաղել էր «Արարատին»: Տեղի ունեցածի հետևանքով խորը հիասթափություն ապրած Սողոմոնյանը հրաժարվել է մի քանի ներդրումային ծրագրերից և դա բնական է: Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են արմատական՝ թիրախավորված քայլեր: Բոլորս ենք հասկանում, որ ՀՖՖ-ի նախագահը, որը նաև ԱԱԾ տնօրենն է մեր երկրի համար շատ ավելի կարևոր գործերով է զբաղված: Բայց առաջին իսկ հնարավորության դեպքում Վանեցյանին խնդրում ենք լուրջ քայլեր ձեռնարկել և գաղտնազերծել տեղի ունեցածը: Արատավոր երևույթները չբացահայտելու և մեղավորներին չպատժելու դեպքում մենք կշարունակենք դոփել տեղում կմնանք, նույն խղճուկ կարգավիճակում:

Այսօր քիչ չեն մարդիկ, որոնք պատրաստ են լուրջ ներդրումներ անել հայկական ֆուտբոլում սակայն տեղեկանալով, որ հին բարքերը շարունակում են գործել անմիջապես հրաժարվում են այդ մտքից: Միթե այս տարվա սկանդալից հետո լուրջ ծրագրեր և նպատակներ ունեցող անձինք կցանկանան առնչություն ունենալ հայկական ֆուտբոլի և մասնավորապես ՀՖՖ-ի հետ: Հռետորական այս հարցն ուղղում ենք հատկապես Հայաստանից դուրս գտնվող ֆուտբոլասեր գործարարներին և մասնավորապես նրանցից մեկին, ով կապ էր հաստատել մեզ հետ հայկական ֆուտբոլում տիրող վիճակին ծանոթանալու համար:

Եկել է սթափվելու և իսկապես քայլեր կատարելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում