Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է նախագահական ինքնաթիռով տասը երեխաներին հայրենիք ուղարկել, որոնք եղել են Վրաստանում ձերբակալված ուկրաինուհի Յուլիա Սուսլյակի հետ։ Այս մասին ասել է երեխաների հարցերով նախագահի կողմից լիազորված անձ Նիկոլայ Կուլյոբան։
Վրաստանի գլխավոր դատախազի, ներքին գործերի նախարարի և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում Կուլյոբան երախտագիտություն է հայտնել՝ օպերատիվ արձագանքի և բոլոր հարցերի լուծման համար՝ կապված երեխաներին Ուկրաինա ուղարկելու հետ։
Նա նաև ասել է, որ վրացական կողմը երեխաների հետ շփվելու լիարժեք հնարավորություն է ընձեռել։
Յուրի և Յուլիա Սուսլյակ ամուսիններին ձերբակալել են Վրաստանում, 2019-ի ապրիլին՝ երեխաներ վաճառելու կասկածանքով։