Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg գործակալության գործադիր տնօրեն Ռոզալինդ Մեթիսոնին հրավիրել է մենամարտել տատամիի վրա։ Այս մասին նա ասել է միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Մեթիսոնը պատրաստվել է հարց ուղղել նախագահին։ Հանդիպման մոդերատոր, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովն ասել է նրան, որ լրագրողը հետաքրքրված է թայական բռնցքամարտով։
«Բռնցքամարտի մասին խոսելով՝ դուք ինձ ամենասկզբից վախեցնում եք»,-կատակել է Պուտինը։
«Վստահ չեմ, որ կհամարձակվեմ Ձեզ հետ ռինգ դուրս գալ»,-ասել է լրագրողը՝ ընդծելով, որ թայական բռնցքամարտն իրեն օգնել է վերահսկել վախն ու հաղթահարել այն։
«Առաջինը, ցանկանում եմ ասել, որ ես ինքս Ձեզ հետ ռինգ չէի գնա։ Ոչ այն պատճառով, որ կին եք, այլ այն պատճառով, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի։ Ես երբեք բռնցքամարտով չեմ զբաղվել։ Բայց տատամիի վրա, խնդրեմ, ես պատրաստ եմ աշխատել ձեզ հետ։
Բայց այստեղ ես մրցակցային առավելություն կունենամ, վստահեցնում եմ ձեզ»,-Ռուսաստան-ՕՊԵԿ հարաբերությունների, ինչպես նաև ինչպես է Վենեսուելայի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տեղեկատվության փոխանակման շուրջ հարցերին պատասխանելուց առաջ ասել է ՌԴ նախագահը։