Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Հայաստանը պոկվեց ԵՏՄ-ից. կլինի հետապնդո՞ւմ, թե՞ կգան Հայաստանի հետևից

Հայաստանի վարչապետի մոսկովյան աշխատանքային այցը, որ տեղի է ունենում հունիսի 6-7-ը, պայմանավորված է պետերբուրգյան տնտեսական համաժողովով, որն անցկացվում է ամենամյա ռեժիմով: Սակայն ամենևին նորություն կամ զարմանալի բան արձանագրած չենք լինի, եթե նկատենք, որ Հայաստանի հանրությունն այդ այցը դիտարկում է բացառապես քաղաքական ասպեկտով, մասնավորապես Պուտինի հետ սպասվող հանդիպման համատեքստում: Ընդհանրապես, դա բնորոշ է ոչ միայն պետերբուրգյան համաժողովին, այլ գործնականում եվրասիական տարածությունում տնտեսական բնույթի որևէ այլ միջոցառմանը Հայաստանի ղեկավարի կամ բարձրաստիճան պատվիրակության մասնակցության պարագայում հանրային ընկալումներին: Մինչդեռ, թվում է, որ Հայաստանի տնտեսության, մեղմ ասած, ոչ վառ պատկերի ֆոնին, մեր տնտեսական հետաքրքրությունները չպետք է զիջեին քաղաքականին, այն էլ մի ձևաչափում, որը մեր, այսպես ասած, գերակա ինտեգրացիոն ձևաչափն է, միասնական տնտեսական տարածությունը, այն էլ վերպետական կարգավիճակով:

Այսինքն, մեր տնտեսական քաղաքականության մի շարք ասպեկտներ պետք է փոխկապակցվեն այդ ձևաչափերի մեր գործընկերների մոտեցումների հետ: Այս եվրասիական տնտեսական «նիհիլիզմը», որ կա մեր հանրային ընկալումներում, ունի երկու պատճառ: Առաջինը, թերևս այն, որ մենք նույնիսկ ենթագիտակցորեն, իբրև հանրություն, զգում ենք, որ Եվրասիական տնտեսական տարածություն կոչվածը Հայաստանի համար քաղաքական պարտադրանք է, ոչ թե տնտեսական հնարավորություն: Քաղաքական պարտադրանք, որը փոխարինել է տնտեսական հնարավորությանը՝ Եվրաասոցացման համաձայնագրին: Եվրասիական տնտեսական տարածությունը խնդրահարույց տնտեսությունների միավորում է, որտեղ, սակայն, չկան խնդիրների լուծման քաղաքական էֆեկտիվություն ունեցող մեխանիզմներ, չկան քաղաքական էֆեկտիվ իշխանություններ, ընդ որում՝ նույնիսկ Չինաստանի կամ Սինգապուրի փակ համակարգերին բնորոշ քաղաքական կամքի մակարդակին: Փաստացի, առկա են գողապետություններ, որոնք միավորվել են ոչ թե տնտեսական բարդությունները համատեղ հաղթահարելու, այլ հենց գողանալու իրավունքը պաշտպանելու շարժառիթներով:

Հիմքում միայն դա չէ, սակայն այդ սկզբունքն է «բազան»: Որովհետև զուտ ռեսուրսային առումով տարածությունն ահռելի է էֆեկտիվ լուծումների համար, եթե խնդիրն իհարկե չլիներ եվրասիական ամբողջատիրական գլուխներում:

Հայաստանն այդ սկզբունքից պոկվել է 2018-ի ապրիլ-մայիսին, բայց անջատվել այդ սկզբունքի շուրջ միավորված տարածությունից, օբյեկտիվորեն բարդ է: Միևնույն ժամանակ, ներքին պոկումը, որ թույլ տվեց Հայաստանը, ստեղծում է շոշափելի պաշար այն բանի համար, որ մնալով այդ ձևաչափում, Հայաստանն այդուհանդերձ կարողանա իրական քաղաքականության ռեժիմում առավելագույն արդյունավետությամբ կառուցել տնտեսական նոր հնարավորություններ այլ ուղղություններով: Բայց դա գալիս է հաստատելու այն պարզ արձանագրումը, որ մեզ համար «հիմնական» տնտեսական ուղղությունից մենք չունենք որևէ տնտեսական հույս՝ խոպանի և տրանսֆերտների բացառությամբ, որոնք ավելի շուտ մեր հուսահատության, քան հույսի վկայություն կամ նշան են: Մյուս կողմից, այստեղ մենք կանգնում ենք երկրորդ ասպեկտի առաջ՝ եվրասիական տարածությունը մեր քաղաքական վերափոխման հարցերը լուծելու առանցքային դաշտերից է, այն իմաստով, որ այստեղից են գեներացվում նաև ներքին պոկումը կապիտալիզացնելու արգելակներն ու ռիսկերը:

Այդ առումով է նաև, որ Հայաստանի հանրությունը կենտրոնանում է քաղաքական ասպեկտի վրա՝ դիտարկելով, թե ինչ է ստացվում Նիկոլ Փաշինյանի մոտ այդ ուղղությամբ ռիսկերը զրոյացնելու կամ կառավարելու հարցում: Որովհետև, խոշոր հաշվով նաև այդ գործընթացի էֆեկտիվությունից է կախված Հայաստանի տնտեսական հարաբերության արդյունավետությունն այլ ուղղությունների պարագայում: Բանն այն է, որ Հայաստանի հետ տնտեսական երկարաժամկետ հարցեր կքննարկեն այն դեպքում, երբ լինի կայունության երկարաժամկետ միջավայր, եթե ոչ բացարձակ, ապա շոշափելի ռազմա-քաղաքական շրջանակով: Ու քանի որ այստեղ վտանգների հիմնական աղբյուրը եվրասիական գոտին է՝ Ադրբեջանի «թիկունքին», Հայաստանի աշխատանքն այս գոտում է, այլ ուղղություններով տնտեսական աշխատանքի էֆեկտի նախադրյալներ ձևավորելու համար: Մինչ այդ, հրատապություն է համահայկական տնտեսական ներուժի գեներացիան, որը պետք է լինի Հայաստանի վերափոխման բազային գործոնը, որի վրա է կառուցվելու նաև Հայաստանի թավշյա հեղափոխության ռեգիոնալ էֆեկտի ամբողջացումը: Այն լիովին կարող է փոխել քաղաքական իրավիճակը եվրասիական մասշտաբով, ինչի ծիլերը նշմարվել են արդեն իսկ Հայաստանի առաջ քաշած հարցադրումների տրամաբանությամբ՝ ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում: Դրանից է կախված լինելու մեկ այլ սկզբունքային հարց, որ բխում է Հայաստանի թավշյա պոկումից: Եվրասիական ակումբը հետապնդելո՞ւ է Հայաստանին, թե՞ այդուհանդերձ սկսելու է հետևել այն ճանապարհին, որը կգծի Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում