Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Մեդվեդևը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ԼՂ կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

Լավրովի և Նալբանդյանի ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները երեկ տևել են մոտ մեկ ժամ: «Երկու տարի առաջ, հաշվի առնելով ՌԴ հատուկ հարաբերությունները թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, Դմիտրի Մեդվեդևը որոշել է ակտիվ եռակողմ բանակցություններ անցկացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման նպատակով: Այսօր այդ գործընթացը եզրափակիչ փուլ է հասել, և, ըստ էության, որոշումներ ընդունելու ժամանակն է»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

«Կազանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք արձանագրեցինք, որ երկու նախագահները հայտարարեցին, թե համաձայնեցրել են մի շարք կարևոր հարցեր, ինչը հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման համար նախադրյալներ է ստեղծում: Այս աշխատանքը շարունակվելու է ամենամոտ ժամանակներս»,- նշել է Լավրովը: Նրա խոսքերով, Դ.Մեդվեդևը` որպես միջնորդ, որ գործում է ունենալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկու երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը, այսօր արդեն վերլուծել է Կազանում կայացած հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը և մոտ ժամանակներս որոշում կկայացնի, թե ինչ անել: Ս.Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների ընդունած հայտարարության դրույթներին:

Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է նաև, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի նախագահները պարտավորություն են ստանձնել ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում կարգավորելու վերաբերյալ:

Россия 24 հեռուստաալիքը երեկ հայտնում էր, որ նշյալ մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշել է. «Արդեն երկու տարի է, ինչ Մեդվեդևը նախաձեռնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպումներ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու համար։ Կարծում եմ` այժմ մենք հասել ենք այնպիսի իրավիճակի, երբ անհրաժեշտ է որոշում ընդունել։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքները շուտով կշարունակվեն»։

Երեկ ադրբեջանական գործակալությունները հայտնում էին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 8-ին այցելելու է Բաքու: Այցի շրջանակներում նախատեսվում է Լավրովի հանդիպումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ: Ըստ ադրբեջանական դիվանագիտական աղբյուրների չհաստատված տեղեկությունների` Ադրբեջանից հետո Ռուսաստանի ԱԳ նախարարն այցելելու է Հայաստան: Երեկ «Ժամանակ»-ը ԱԳՆ-ից փորձեց ճշտել Ս.Լավրովի Երևան այցելության ժամկետները: Մեզ փոխանցեցին, որ այցերի վերաբերյալ պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն:

Այսպիսով, ԼՂ կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան անցել է կողմերին համաձայնության հասցնելու բացահայտ քայլերի իրագործմանը` շեշտելով, որ կարգավորման գործընթացը եզրափակիչ փուլ է մտել, և որ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման աշխատանքը շարունակվելու է ամենամոտ ժամանակներս: Կհաջողվի՞ կողմերին հասցնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման` դժվար է կանխատեսել, բայց որ Կրեմլը իր գրեթե եռամյա ջանքերը որոշել է կոնկրետ արդյունքներով պսակել` անվիճելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում