Պենտագոնի ղեկավարի օգնական Էնդրյու Վինտեռնիտցը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն անընդունելի ռիսկեր է ստեղծում Միացյալ Նահանգների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս առումով, նա հույս է հայտնել, որ թուրքական կողմը կհրաժարվի այդ համակարգերի գնումից:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ իշխանություններն այդ հարցի շուրջ մշտապես երկխոսում են թուրքական պետության հետ, քանի որ Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերումը «անհամատեղելի է ՆԱՏՕ-ի շրջանակում ունեցած պարտավորությունների հետ»:
«Մենք շարունակում ենք այդ քննարկումները»,- ընդգծել է Վինտեռնիտցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները C-400-ի պատճառով Թուրքիային վերջնագիր է ներկայացրել: