Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Եթե չլիներ Թուրքիան՝ Հայաստանը կդիմանար ադրբեջանական սպառնալիքին առանց Ռուսաստանի օգնության. Խրամչիխին

Ադրբեջանն ու իր դաշնակից Թուրքիան շարունակում են խորացնել երկկողմ ռազմաքաղաքական հարաբերությունները՝ կազմակերպելով ուսումնական վարժանքներ իրենց զինված ուժերի միջև տարբեր ձևաչափերով: Այն, որ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով առաջնորդվող այս երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ են, գաղտնիք չէ, բայց վերջին շրջանում Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանները սովորականից ավելի բարձր ռազմական ակտիվություն են ցույց տալիս: Եվ սա, բնականաբար, չի կարող մտահոգություն չառաջացնել Երևանում, առավել ևս, եթե այդ իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա: Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը երկրորդ զորավարժություններն են անցկացնում՝ այս անգամ ֆորմալ Ադրբեջանին մաս կազմող, բայց փաստացի Թուրքիայի զգալի ազդեցության տակ գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում: Ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություններն են հաղորդում՝ Նախիջևանում հունիսի 7-ից 11-ը կայանալիք համատեղ մարտավարական վարժանքները կրելու են «Անխախտ եղբայրություն 2019» (թուրքերեն՝ «Sarsılmaz kardeşlik-2019») խորագիրը: Նախորդ անգամ՝ մայիսի 1-ից 3-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժությունները կրում էին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» խորագիրը:

Տարածաշրջանում պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի ամենօրյա սպառնալիքի պայմաններում ու հատկապես Հայաստանում ներքաղաքական ապակայունացման վտանգների առաջացման որոշ նշանների լույսի ներքո Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական այս ակտիվությունը Հայաստանի սահմանին, իհարկե, դժվար է խաղաղասիրական կամ բարեկամական քայլ անվանել: Ռազմական գործի որոշ մասնագետներ հայկական կողմին, ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանի այս գործողություններին և պատրաստ լինել ցանկացած զարգացման: Օրինակ՝ հայ անվանի զորահրամանատար, նորանկախ Հայաստանի զինված ուժերի կազմավորման առաջին տարիներին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած Նորատ Տեր-Գրիգորյանցը սրա տակ լուրջ վտանգներ է տեսնում՝ ասելով, որ Ադրբեջանը հարմար պահ է փնտրում պատերազմ սկսելու համար: Տեր-Գրիգորյանցը չի բացառում, որ ադրբեջանական կողմը կարող է զորավարժությունների անվան տակ ծանր զինտեխնիկան մոտեցնել Արցախի կամ ՀՀ սահմանին՝ հետագայում հարձակողական գործողություններ ձեռնարկելու համար: Այս հնարքն, ի դեպ, ադրբեջանցիներն արդեն կիրառել են՝ 2016 թ. ապրիլյան լայնածավալ հարձակմանը նախապատրաստվելիս: Արևելագետ Վարդան Ոսկանյանն իր հերթին նկատել է, որ Բաքվի ռեժիմը որոշ քայլեր է ձեռնարկել «Անխախտ եղբայրություն 2019» զորավարժությունների համար նաև ինֆորմացիոն-քարոզչական օժանդակություն ապահովելու համար՝ կեղծ լուրեր տարածելով Հայաստանի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) համագործակցության մասին: Ըստ Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառման՝ ադրբեջանական ռեսուրսներից մեկը գրել է, թե իբր PKK-ի մարտիկները «սադրանքներ» են իրականացրել Իգդիրում և Նախիջևանում Հայաստանի աջակցությամբ: Երևանին է մեղսագրվում մասնավորապես Թուրքիայի և Նախիջևանի միջև Դիլուջու սահմանային անցակետում այս տարվա մայիսի կեսերին գազ տեղափոխող ադրբեջանական բեռնատարի վրա անհայտ անձանց կողմից հրազենային կրակ բացելը, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է և սուտ։

Իսկ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Նախիջևանի զորավարժություններին, նշել է, որ «մենք ուշի-ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը այդքան հաճախ զորավարժություններ անցկացնում վերջին շրջանում:

– Դե, ակնհայտ է, որ նրանք ամրապնդում են իրենց փոխգործակցությունը ռազմական ոլորտում, լրջորեն են ամրապնդում՝ գուցե հույս ունենալով, որ այն մի օր ինչ-որ առարկայական արդյունք կտա կամ կոնկրետ գործողության կվերածվի:

– Այդքա՞նը:

– Դե, էլ ինչի՞ համար պիտի անցկացվեն ռազմական զորավարժությունները. հենց դրա համար: Որքան ես եմ հասցնում նրանց հետևել՝ այս երկու երկրներն, իհարկե, շատ մանրամասն, խոր չեն գործակցում, բայց ամեն դեպքում փորձում են պատրաստվել քիչ թե շատ իրական սցենարի, և խոսքը ամենևին էլ ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ մշակելու մասին չէ: Եթե միայն հակաահաբեկչական գործողությունների նախապատրաստվեին՝ դա նույնն է, որ ոչինչ չանեին: Դա կնշանակեր, որ համագործակցությունը զուտ ծիսական-քաղաքական բնույթ ունի: Իսկ այս զորավարժությունները, քիչ թե շատ, իրական սցենարների են վերաբերում:

– Թուրք-ադրբեջանական այս գործակցությունը, դաշինքի ամրապնդումը, ակտիվությունը պե՞տք է գնահատել որպես սպառնալիք Հայաստանի անվտանգությանը: Ձեր կարծիքով՝ Հայաստանը ինչպե՞ս պիտի արձագանքի նման գործողություններին:

– Եթե վարժանքները ադրբեջանա-թուրքական ձևաչափով են անցկացվում, ապա պարզ է, որ միակ երևակայական հակառակորդը նրանց համար Հայաստանն է: Հետևաբար, ինչպե՞ս պիտի Հայաստանը դրան արձագանքի՝ ես իրավասու չեմ Հայաստանի կողմից պատասխանելու, բայց, համենայնդեպս, գոնե լարվելը, զգաստանալը չէր խանգարի:

– Ադրբեջանական զինուժը մայիսի երկրորդ կեսին նաև առանձին զորավարժություններ անցկացրեց, և դա տեղի ունեցավ Հայաստանում ներքաղաքական սուր զարգացումների ֆոնին, և որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ գուցե Ադրբեջանը մտածում է այս իրավիճակից օգտվելու մասին: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ: Նորատ Տեր-Գրիգորյանցն էլ ասաց, թե չի բացառվում, որ ադրբեջանցիները զորավարժությունների անվան տակ իրենց զինտեխնիկան մոտեցնեն սահմանին և թողնեն այնտեղ, ինչը նրանք մի անգամ արդեն արել են մինչև 2016 թ. ապրիլյան հարձակումը:

– Այո, նրանք կարող են դիտավորյալ նախապատրաստվել այն սցենարին, որ եթե Հայաստանում իրավիճակը ապակայունանում է, ապա հարկավոր է դրանից օգտվել, առավել ևս, եթե, ինչպես այս օրերին են խոսում, սառել են հարաբերությունները Երևանի և Ստեփանակերտի միջև: Նրանք կարծում են, որ դրանից ևս պետք է օգտվել: Եվ երկրորդը, այո, այդ տեսակետը, որ զորավարժությունների քողի տակ կարող են մոբիլիզացիոն աշխատանքներ իրականացնել, ևս գոյության իրավունք ունի: Կարող եմ որպես պատմական օրինակ բերել 1973 թ. հոկտեմբերի արաբա-իսրայելական պատերազմը: Եգիպտացիները մինչև հարձակումը հետևողականորեն զորավարժություններ էին անցկացնում, որոնցից հետո, սակայն, զորքերի դեմոբիլիզացիա տեղի չէր ունենում: Այսինքն՝ նրանք գաղտնի զորահավաք արեցին և քողարկված կերպով զորքերը նախապատրաստեցին մարտական գործողությունների Սուեզի ջրանցքի մոտ: Եվ դրանից հետո շատ հաջող կերպով հարձակողական գործողություն իրականացրին հոկտեմբերի 6-ին:

– Իսկ Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է նայում Թուրքիայի ռազմաքաղաքական ակտիվությանը մեր տարածաշրջանում: Որքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները այսօր լավ վիճակում լինեն, այնուամենայնիվ, Թուրքիան Ռուսաստանի վաղեմի մրցակիցն է այս տարածաշրջանում: Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների խորացումը, Նախիջևանում թուրքերի ներկայության ամրապնդումը, Ձեր կարծիքով, չի՞ անհանգստացնում Մոսկվային:

– Ես, իհարկե, Կրեմլի որևէ ներկայացուցչի կողմից չեմ կարող պատասխանել: Ռուսաստանն այսօր շատ բարդ աշխարհաքաղաքական պարտիա է անցկացնում Թուրքիայի հետ, և այդ պարտիան շատ բաղադրիչներ ունի: Եվ ուշադրության կենտրոնում առաջին հերթին, իհարկե, Սիրիան է, ոչ թե Կովկասը, որը ուշադրության ծայրամասում է:

– Հայ-թուրքական հարաբերությունների պատմության ու ներկա վիճակի մասին, իհարկե, կարելի է շատ երկար խոսել, ու որքան էլ Թուրքիայի հետ շատ լուրջ խնդիրներ կան, մյուս կողմից էլ թուրքական վտանգը շատ է շահարկվել Հայաստանում տարբեր ուժերի կողմից՝ տարբեր նպատակներով։ Այսուհանդերձ, Թուրքիան այսօր բավական անկանխատեսելի և ագրեսիվ երկիր է՝ անկանխատեսելի ղեկավարով: Որքանո՞վ եք այսօր իրական համարում թուրքական սպառնալիքը Հայաստանի անվտանգության տեսանկյունից:

– Ես կարծում եմ, որ ընդհանրապես այն հիմնական սպառնալիքն է Հայաստանի համար, քանի որ եթե չլիներ Թուրքիան, ապա ադրբեջանական սպառնալիքին Հայաստանը, ոնց էլ չլինի, կդիմանար՝ նույնիսկ առանց Ռուսաստանի օգնության։ Իսկ թուրքական սպառնալիքին առանց Ռուսաստանի օգնության դիմագրավելու մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Հետևաբար, թուրքական սպառնալիքը Հայաստանի համար ավելի կարևոր է, քան ադրբեջանականը։ Դա միանշանակ է։

– Իսկ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորո՞ւմն է կախված հայ-թուրքական հարաբերություններից, թե՞ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է կախված ղարաբաղյան հիմնահարցի լուծումից:

– Այստեղ ամեն ինչ շատ խճճված ու փոխկապակցված է, ուստի ես չեմ կարող ասել, թե ինչը ինչից է կախված: Այսօր ամեն ինչ կախված է ամեն ինչից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում