Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Փաշինյանը փորձում է հարցերը լուծել՝ Մոսկվային սիրաշահելով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1995 և 1996-1999 թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997 թթ. Մաքսային վարչության պետ ։

Պարոն Աբգարյան, Ռոբերտ Քոչարյանը օրեր առաջ հանդիպել է իր աջակիցներին և հայտարարել, թե պայքարելու է նոր իշխանությունների դեմ։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ նրան կհաջողվի ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։

-Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Արցախի հետադիմական շրջանակները, աջակից ունենալով ՌԴ իշխանություններին, մտադրվել են Հայաստանում որևէ կերպ հեղաշրջում կատարել և տապալել հեղափոխական իշխանությունը: Չեմ կարծում, թե այս գործում Քոչարյանը կարող է ղեկավարի կամ բացահայտ թելադրողի դեր ստանձնել: Համաժողովրդական ատելությունը նրա հանդեպ (ինչպես նաև Ս. Սարգսյանի նկատմամբ) դա կդարձնի անհնար: Հակված եմ կարծելու, թե վերջին այդ երկուսն առկա զարգացումներում ստիպված կլինեն «ընդդիմության ղեկավարի» շինծու դերը հանձնարարել հայաստանցի մի քիչ թե շատ «ընդունելի» համարվող հայտնի անձի: Չեմ բացառում, որ դա կարող է լինել Ս. Սարգսյանի կողմից նշանակված ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը: Քոչարյանը և Ս. Սարգսյանը, ունենալով Ռուսաստանի աջակցությունը, կստանձնեն հակահեղափոխությունը հրահրողի և ֆինանսավորողի դերը: Դժբախտաբար պետք է արձանագրեմ, որ ներկա հետադիմությունը, օգտվելով նաև հեղափոխական իշխանության յուրօրինակ գործելակերպից, ըստ էության, արդեն երկար ժամանակ է երկիրը մատնել է անկայուն իրավիճակի: Թե դա ինչքան կշարունակվի՝ կապված է հակառակորդներից մեկի արագընթաց ակտիվ ձեռնարկումներից:

Ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը նախկին հանցավոր իշխանությունների նկատմամբ, որ չի անում։

-Այն հանրահայտ պետական բազմաթիվ հանցագործությունները, որոնք անցած 20 տարիների ընթացքում կուտակվել են արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնելիս, հեղափոխական իշխանությունը պետք է ներկայումս ամբողջապես բացահայտ հանրային քննարկման առարկա դարձնի և հակահեղափոխական ընդդիմությանը ստիպի ձեռք քաշել իր ագրեսիվությունից, և զբաղվել ինքնաարդարացմամբ և ինքնապաշտպանությամբ: Առայժմ իշխանությունը ՀՀ-ի անկախ պետականության պահպանմանը վերաբերող ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ դավաճանական գործարքներից ոչ մեկին դեռ չի անդրադարձել: Օրինակի համար նշեմ դրանցից միայն մի երկուսը. 1997-ից Ռուսաստանի հանդեպ կեղծ պետական պարտքի ձևավորումը կատարվեց անձամբ Քոչարյանի հանձնարարությամբ ու պնդումով: Հաջորդ տարիներին դրա հետևանքները եղան «Գույք պարտքի դիմաց» գործարքի միջոցով Հայաստանի պետական սեփականություն հանդիսացող էներգետիկ, արդյունաբերական և գիտական հաստատությունների հանձնումը Ռուսաստանին՝ որպես նրա պետական սեփականություն, որոնցով Հայաստանի տարածքներում առաջացան օտարերկրյա պետական սեփականության անկլավներ, որոնք դուրս են բերվել Հայաստանի իշխանության իրավասության սահմաններից: Նմանօրինակ գործարք աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի: Սա պետական բացահայտ դավաճանություն էր, հող հանձնել էր, որն իրագործվեց Քոչարյանի և այդ գործարքն իրականացնող Ս. Սարգսյանի կողմից: Խայտառակ հակապետական իրողություն էր նաև այն, որ «մի գիշեր» ժամանակ ստացած Ս. Սարգսյանը հաջորդ օրը կատարեց Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու Պուտինի չտեսնված լպիրշ պահանջը, որի հետևանքով մեր երկիրն հայտնվեց այդ կազմակերպության ստեղծած մաքսային միությունում, և ձախողվեց ԵՄ-ՀՀ հայտնի օգտաշատ համաձայնագրի ընդունումը: Դա ինքնըստինքյան անհավասար պայմանների մեջ դրեց Հայաստանին այդ միության անդամների համեմատ՝ ՀՀ-ից ապրանքներ արտահանողները պարտադրված են հաղթահարել երկու սահման ԵԱՏՄ երկրներ մտնելու համար այն դեպքում, երբ մյուսները այդպիսի խնդիր չունեն, որը ծախսատար է դարձնում ոչ միության անդամ մի այլ երկրի սահմանները հատելիս: Եթե մի կողմ թողնենք այն, որ այդ միությունն իրականում ստեղծվել էր ՌԴ-ի մաքսային ծառայության խարդախ ու հետամնաց օրենսդրության հենքի վրա, որ դրա գործիքակազմը կաշկանդում, միակողմ է դարձնում և սահմանափակում է մեր արտաքին առևտուրը այլ երկրների հետ և դրանցով իսկ արդեն անընդունելի էր բավականաչափ առաջադեմ մաքսային օրենսդրություն ունեցող ՀՀ-ի համար, ապա այն կարևորագույն հիմնարար հանգամանքը, որ ՀՀ-ն ընդհանուր սահման չուներ (այդ թվում՝ ծովային) ԵԱՏՄ-ի մաքսային միության անդամ ոչ մի երկրի հետ, ինչը պարտադիր պայման է յուրաքանչյուր մաքսային միության անդամների համար, պետք է որ Ս. Սարգսյանին ստիպեր կտրականապես մերժել կայսերապաշտ նացիստ Պուտինի անօրինական ու լկտի պահանջը: Այս երկու դավաճանական գործարքներից առաջինի հեղինակը եղել է Քոչարյանը, իսկ իրագործողը՝ Ս. Սարգսյանը: Իսկ երկրորդի հեղինակը Պուտինն էր, և նրա պահանջն իրագործողը նույնպես Ս. Սարգսյանը: Բայց ի՞նչ պահանջես ստրկամիտ ու բազմաբնույթ կոմպրոմատների տակ կքված և տասնյակ տարիներով Ռուսաստանին ծառայող գաղտնի գործակալներից: Ահա այսպիսի գործերի լայն հանրայնացումն է, որն առայժմ չի սկսվել և հնարավորություն է տվել հակահեղափոխականներին հակահարձակման անցնել:

Արդյոք կա՞ Մոսկվայի գործոնը այս ամենում, որքանո՞վ Ռուսաստանը կաջակցի Քոչարյանին և նրա կողմնակիցներին։

-Մոսկովյան հակահայաստանյան գործոնը միշտ եղել է, կա և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայերը պատկերացում չունեն, թե այս տարածաշրջանում ինչպիսի միջազգային շահեր են պտտվում: Պետք է մեր հասարակությունը վերջապես հասկանա, որ միայն այդ շահերի համադրմամբ է, որ հնարավոր է պարզաբանել՝ ինչ հնարավորություններ ունի մեր երկիրը զարգանալու այս տարածաշրջանում և ինչ իրական հակառակորդների պետք է դիմագրավի: Մշտական վախը վատթարագույն ուղեցույց է: Չնկատել, որ աշխարհն ինքը մեծագույն հեղափոխական ընթացքի մեջ է, և որ դա ամբողջապես խառնելու է ներկայումս դեռ ոմանց կողմից օգտագործվող հին խաղաքարտերը, նշանակում է դուրս մնալ ազգերի խաղահրապարակից: Ռուսաստանը այսօր փորձում է իր հին խաղը խաղալ, և մենք էլ կառչել ենք նրա պոչից: Նիկոլը փորձում է Ռուսաստանին սիրաշահելով հարցեր լուծել: Այնինչ, պետք էր հասկանալ, որ Մոսկվան, ինչպես արցունքներին չի հավատում, այնպես էլ սիրաշահումներին: Դրանք ոչինչ են նրա իրական շահադիտական ակնկալիքների դիմաց: Եվ նա օգնել ու օգնելու է իր լաքեյներին՝ Քոչարյանին, ղարաբաղյան կլանին սերտաճած տեղական օլիգարխիային ու հայ հասարակության թափթփուկներին, որոնք այդ կլանի սեղանի կրճոնները լափողներն են:

Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից։

-Ներկայումս փաստ է, որ իրադրությունը Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում սկսվել է սրվել արագացող թափով, և նույնիսկ Պուտինի կողմից Փաշինյանի ծննդյան տարեդարձի շնորհավորանքը դժվար է գնահատել այլ կերպ, քան ցուցադրական փորձ՝ սքողել հայ-ռուսական և Պուտին-Փաշինյան անշեղ վատթարացող իրական հարաբերությունները: Ընդ որում, ուզում եմ ընդգծել՝ այդ վատթարացումն ամբողջապես կապված է Հայաստանի նկատմամբ ռուսական կողմի նորանոր անընդունելի պահանջների և ճնշումների հետ: Ելքը մեկն է՝ կտրականապես դեմ գնալ այդ պահանջներին և ճնշումներին: Եվ պետք է վերջապես հայերը ձեռք քաշեն Ռուսաստանի կարողությունների նկատմամբ իրենց հիպերտրոֆիկացված պատկերացումներից: Եվ պետք է վերջ տալ Վրաստանի և Ուկրաինայի ժամանակավոր կորուստները վկայակոչելուն: Դա ներկայումս պարզունակ բլեֆ է, անմտություն, որովհետև դա Ռուսաստանի ներկա միջազգային կացությունը բարդացնում է այն գնով, որն ավելի թանկ է, քան ՀՀ-ում կամ Արցախում ռազմական որևէ ձեռնարկում կատարելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում