Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր ֆուտբոլում ոչ մի լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում․ Արթուր Սողոմոնյան

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է ավարտված մրցաշրջանի և ակումբի առաջիկա նպատակների մասին։

Ավարտվեց Հայաստանի առաջնության հերթական մրցաշրջանը, որի հետ մեծ հույսեր էին կապված, ինչպե՞ս եք այն գնահատում, ի՞նչ տվեց այն ֆուտբոլային ակումբ Փյունիկին:

Իսկապես, այս մրցաշրջանը հարուստ էր իրադարձություններով. Ամռան սկզբում մեր ակումբ եկավ նոր մարզչական շտաբ` Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ: Կարճ ժամանակահատվածում հաջողվեց ստեղծել մարտունակ կոլեկտիվ և առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հաղթահարել Եվրոպա լիգայի առաջին երկու որակավորման փուլերը, չնայած որ մեզ բաժին ընկան շատ լուրջ մրցակիցներ` մակեդոնական «Վարդարը» և ղազախական «Տոբոլը», իսկ երրորդ փուլում մեզ բաժին ընկավ էլ ավելի անվանի թիմ` Թել Ավիվի «Մաքքաբին»: Տղաներն անձնուրաց էին պայքարում, շատ քիչ էր մնում նաև այդ մրցակցին հաղթահարելու համար: Այնուամենայնիվ, ես գոհ եմ թիմի խաղով և արդյունքներով: Շատ ուրախ եմ, որ հաջողվեց երկրպագուներին հետ բերել մարզադաշտ, տանը խաղալիս գրեթե ողջ Հանրապետական մարզադաշտը լցվում էր և, այդ թվում նաև, երկրպագուների շնորհիվ  մենք հաղթեցինք երեք տնային խաղերից երկուսում, իսկ մեկը ոչ-ոքի ավարտեցինք:

Եվրոգավաթներում հաջող ելույթը լավատեսություն ներշնչեց, գումարած դրան, սեպտեմբերին հայկական ֆուտբոլում մեծ փոփոխություններ տեղի ունեցան. փոխվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Առաջնություն վերադարձավ Գյումրիի «Շիրակը»: Ակնկալիքները մրցաշրջանից շատ մեծ էին:

Սկզբում ամեն բան հենց այդպես էր դասավորվում, իննը թիմերից հինգը հավակնում էին Հայաստանի չեմպիոնի կոչմանը, բոլոր հանդիպումները` առանց բացառության անցնում էին հետաքրքիր, անզիջում պայքարում, արդյունքը գուշակելը գրեթե անհնար էր: Իմ կարծիքով` այս առաջնությունը կարող էր դառնալ ամենահետաքրքիրը Հայաստանի նորագույն պատմության մեջ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր թիմը զգալիորեն ուժեղացավ, իսկ ապրիլի վերջում ակումբը գլխավորեց ռուս լավագույն մասնագետներից մեկը` Ալեքսանդր Տարխանովը: Անդրեյ Տալալաևը ստիպված էր լքել ակումբը ընտանեկան պատճառներով: Առաջնության երկրորդ մասում «Փյունիկն» էլ ավելի կազմակերպված և հետաքրքիր խաղ էր ցուցադրում և արդարացիորեն գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Թվում էր` թիմի քրտնաջան աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում պետք է տար անհրաժեշտ արդյունքը: Բայց առաջնությունում սկսեցին տարօրինակ բաներ կատարվել, գործի դրվեցին մութ սխեմաներ, առաջնությունն ու գավաթը ուղեկցվեցին մեծ սկանդալներով, որոնցից անմասն չմնացին մրցանակի համար պայքարող ակումբներից շատերը: «Բանանցը» հրաժարվեց խաղալ գավաթի կիսաեզրափակչում, «Փյունիկը» և մյուս ակումբները դիմեցին մրցավարական կոմիտե` բողոքելով ոչ պատշաճ և կողմնակալ մրցավարության դեմ: Իմաստ չկա կրկնելու մեր բոլոր հայտարարությունները, բայց շատ վատ արդյունք ունեցանք. Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը սկանդալով ավարտվեց: Հաղթողը որոշվեց ոչ թե սպորտային սկզբունքներով, այլ կոպտագույն, և, մեր կարծիքով՝ կանխամտածված մրցավարական սխալների արդյունքում:

Կրկնվեց 2008թ.-ի Հայաստանի առաջնության պատմությունը, երբ չեմպիոնը նույնպես որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ ետկուլիսային ինտրիգների և մրցավարական անօրինականության արդյունքում: Այս ամենը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն մեզ մոտ, այլև Հայաստանի ողջ ֆուտբոլային հասարակության շրջանում: 11 տարվա ընթացքում շատ քիչ բան է փոխվել: Ամենայն հավանականությամբ նույն գործող դեմքերն են, ամենաքիչը չեմպիոնների թիմի նույն մարզիչը. կոնկրետ ինձ մոտ դա մեծ հիասթափություն առաջացրեց: Մենք անկեղծորեն հավատում էինք հայկական ֆուտբոլում դեպի լավը տանող փոփոխություններին ֆեդերացիայի նախագահի փոխվելուց հետո, բայց, երևի, միամտություն էր կարծել, որ փոխելով միայն ղեկավարությունը, նույնը թողնելով ամբողջ միջին շերտը, կարելի է հասնել էական արդյունքների: Ակնհայտ է, որ սպասվում է երկար, տքնաջան աշխատանք, որպեսզի ֆուտբոլը Հայաստանում վերադառնա բարձր պրոֆեսիոնալ մակարդակ:

Ամեն դեպքում, ես անկեղծորեն շնորհակալ եմ մեր մարզիչներին` Անդրեյ Տալալաևին, Ալեքսանդր Տարխանովին, բոլոր խաղացողներին, մարզիչներին և ադմինիստրատիվ կազմին: Մեր թիմն արեց ամեն բան հաղթանակի համար և արժանի է չեմպիոն լինելուն:

Առաջնությունն ավարտվեց, հիմա ամբողջ ուշադրությունը սևեռված է Եվրոգավաթներին: Ինչպես մեզ հայտնի է, այնտեղ նույնպես ամեն բան մաքուր չէ և կան հարցեր:

Այդ հարցն ավելի լավ է տալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը: Եվրոգավաթում մասնակցության լիցենզիա տալը նրանց իրավասության մեջ է: Ինձ համար զարհուրելի է հետևել, թե ինչպես է Ռուսաստանի առաջնությունից Հայաստանի առաջնություն պաշտոնապես տեղափոխված ակումբը լիցենզիա ստացել, ներկայացնելով փաստաթղթեր, որ արդեն 3 տարի անընդմեջ ելույթ է ունենում Հայաստանի առաջնությունում: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ֆուտբոլում ոչ մի լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում: Առաջվա պես կեղծ թղթերն օրենքներից ավելի ուժեղ են:

Բայց չէ՞ որ հայկական ֆուտբոլում էլ են հեղափոխական փոփոխություններ տեղի ունեցել, սեպտեմբերին փոխվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ներկայացվեց Հանրապետությունում մասսայական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման ծրագիրը, ի՞նչ փոխվեց:

Իհարկե, փոփոխություններ կան, և բավականին շոշափելի` առաջին հերթին մասսայական ֆուտբոլի զարգացման հարցում: Ֆեդերացիան ակտիվորեն զարգացնում է ֆուտբոլը շրջաններում, Վաղարշապատում բազա է գործարդրվել, Արմավիրում ֆուտբոլային բազա և մարզադաշտ է կառուցվում, Վանաձորում մարզադաշտի շինարարությունն ավարտին է մոտենում, հաջորդ տարվանից Հայաստանի առաջնությունում հանդես կգան նոր թիմեր Նոյեմբերյանից, Չարենցավանից և, ըստ երևույթին, Դիլիջանից, դա չի կարող չուրախացնել: Մենք նույնպես աշխատում ենք մասնակցել շրջանների զարգացմանը, օրինակ` պլանավորում ենք մեր միջոցներով վերականգնել Դիլիջանի մարզադաշտը:

Հայկական ֆուտբոլի համար մեծ աջակցություն կլինի ԲԿՄԱ թիմի ստեղծումը, 18-ամյա տաղանդավոր տղաները կկարողանան ծառայել բանակում և դրան զուգահեռ չկորցնել խաղային պրակտիկան: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ այդ որոշումն արդեն ընդունվել է:

Ինչքանով որ գիտեմ, Հայաստանի առաջնության նոր կանոնակարգ է պատրաստվում, աստիճանաբար նորացվում է ֆեդերացիայի կազմը:

Այդ ամենը պետք է իր պտուղները տա, բայց այսօր հայկական ֆուտբոլում իրավիճակը լրջորեն փոխելու համար, դա ակնհայտորեն բավարար չէ:

Չեմ կարող ղեկավարներին խորհուրդներ տալ, թե ինչպես կազմակերպել աշխատանքը ֆեդերացիայում, բայց կարծում եմ, որ կան ակնհայտ սխալներ, որոնք շտապ լուծում են պահանջում և որոնց հետևանքով արդար պայքարի սկզբունքները և ֆուտբոլի զարգացումը ոտնահարվում են: Առաջին հերթին դա վերաբերվում է մրցավարական և կարգապահական կոմիտեներին, որոնք ոչ միայն չկարողացան առաջնության անցկացման թափանցիկությունը և օբյեկտիվությունը ապահովել, այլ դարձան ձախողման հիմնական մեղավորները: Հուսով եմ, որ այս կոմիտեները ամբողջությամբ կնորացվեն, հակառակ դեպքում պատմությունը կկրկնվի, ինչը կարող է ունենալ էլ ավելի կործանարար հետևանքներ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք բազմիցս շփվել ենք այդ կոմիտեների ղեկավարների հետ: Մեր կարծիքով` իրավասության մակարդակը շատ ցածր է, և ամենազարմանալին այն է, որ որևէ բան փոխելու ցանկություն չկա: Անթույլատրելի է, որ այդ մարդիկ շարունակեն աշխատել այդ կոմիտեներում:

Ակումբների և ներդրողների վստահությունը շահելու համար անհրաժեշտ են որոշումներ կայացնելու անաչառ և օբյեկտիվ մոտեցումներ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարության հիմնական խնդիրն այն էր, որ ֆեդերացիայի նախագահը միաժամանակ ակումբներից մեկի, որը մասնակցում էր Հայաստանի առաջնությանը, սեփականատերն էր: Ակնհայտ է, որ ոչ մի օբյեկտիվության մասին խոսք գնալ չէր կարող, ամեն բան դեկլարատիվ բնույթ էր կրում: Ցավոք սրտի, այդ բաներն այժմ էլ են տեղի ունենում, հիմնական կոմիտեներից մեկի ղեկավարը ֆուտբոլային ակումբի սեփականատեր է, ինչն անհամատեղելի է օբյեկտիվության սկզբունքների հետ: Նման բան անհնար է հանդիպել որևէ եվրոպական առաջնությունում:

Ես լիովին աջակցում եմ ՀՖՖ-ի գործադիր կոմիտեում ակումբների ներկայացուցչությանը, կարծում եմ, որ այն պետք է էլ ավելի ընդլայնվի, կապված այն բանի հետ, որ Հայաստանում չկա պրոֆեսիոնալ լիգա և առաջնությունը կազմակերպելու բոլոր հարցերը լուծում է ֆեդերացիան: Բայց ակումբների ներկայացուցիչների մասնակցությունը ֆեդերացիայի  գործնական աշխատանքում կամ կարևորագույն  կոմիտեների ղեկավարումը անթույլատրելի է և հանգեցնում է շահերի լուրջ բախումների:

Վստահ եմ, որ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերը բավարար չեն, շատ բան կախված է հենց ակումբների դիրքորոշումից: Ակումբների միջև հարաբերությունները պետք է կառուցվեն պրոֆեսիոնալ և ճիշտ սկզբունքներով: Դա առաջին հերթին վերաբերվում է ֆուտբոլիստների տրանսֆերներին, մրցավարների հետ շփմանը և խաղերի անցկացման անվտանգության կազմակերպմանը: Ցավոք սրտի, հայկական ֆուտբոլում հաճախ կարելի է նկատել, թե ինչպես է մի ակումբի ղեկավարը կամ մարզիչը ուղղակիորեն շփվում այլ ակումբի ֆուտբոլիստի հետ` առաջարկելով խզել ընթացիկ պայմանագիրը և անցնել ավելի լավ վարձատրման, նման բանը անթույլատրելի է պրոֆեսիոնալ սպորտում:

Մրցավարների մասին արդեն շատ բան է ասված, բայց, ցավոք սրտի, նրանք հաճախ միայն կատարողներ են, պատվիրատուները հենց ակումբների ներկայացուցիչներն են լինում: Դրա դեմ պետք է անողոքաբար պայքարել: Ինչ վերաբերվում է խաղերի անվտանգության կազմակերպմանը, հարցը շատ սուր է դրված. ֆուտբոլը միշտ էլ մեծ հույզերով է ուղեկցվում, հենց դա էլ նրան գրավիչ է դարձնում, բայց երբ հույզերը վերածվում են վնասվածքներով և սպառնալիքներով ծեծկռտուքի, դա արդեն պրոֆեսիոնալ սպորտի սահմաններից դուրս է:

Օրինակ` մեր երկու ուղևորությունները Վանաձոր ավարտվեցին ծեծկռտուքով և քիչ էր մնում` լուրջ հետևանքներ ունենային: Եթե խիստ միջոցներ չձեռնարկվեն, հաջորդ այցելությունը կարող է ողբերգությամբ ավարտվել: Իմ կարծիքով` «Լոռի» ակումբի երկրպագուները ամենաակտիվներից են, ինչը անխոս զարդարեց անցյալ առաջնությունը, բայց խաղերի սարսափելի կազմակերպումը բոլորի համար մեծ խնդիր է դարձել. դա ոչնչացնում է մրցության սպորտային մթնոլորտը:

Հարկավոր է մեծ միջոցներ և ջանքեր ներդնել Հայաստանում ֆուտբոլը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար:

Դուքորպես գլխավոր ներդրողներից մեկը, շարունակու՞մ եքներդրումներ անել հայկական ֆուտբոլում։

Չեմ թաքցնի, որ վերջին մրցաշրջանի ավարտից հետո ես շատհիասթափված էի հայկական ֆուտբոլում տեղի ունեցողիրադարձություններից։ Հրաժարվել եմ մի քանի նախագծերից, որոնք կապված էին ոչ միայն «Փյունիկի», այլ հայկականֆուտբոլի զարգացման հետ, իսկ որոշ նախագծեր ստիպվածեղա սառեցնել մինչև ավելի լավ ժամանակներ։ Այսօրվաիրավիճակը լավատեսություն չի հաղորդում։ Բանն այն է, որներդրումները հայկական ֆուտբոլում անվերադարձ են և կարողեն միայն կամավոր հիմունքներով լինել։ Բայց ամեն ինչ չէ, որվատ է։ Կան նաև դրական արդյունքներ` առաջին հերթինմանկապատանեկան ֆուտբոլում։ Ես ցանկացած պարագայումնախատեսում եմ ներդրումներ անել Երևանում և մարզերումֆուտբոլային ակադեմիաների զարգացման վրա։ Ինձուրախացնում է այն, ինչ տեղի է ունենում մանկապատանեկանակադեմիայում։ Մեր մի քանի թիմեր դարձան Հայաստանիչեմպիոններ և գավաթակիրներ և հաջող հանդես եկանմիջազգային մրցաշարերում։ Մեզ հաջողվում է ակադեմիա բերելլավ, բարձրակարգ մասնագետների։ Լուրջ աշխատանք էտարվում մանկապատանեկան ֆուտբոլում մարզիչներպատրաստելու վրա։ Այդ գործում մեզ շատ օգնում ենիսպանացի մասնագետները` ՀՖՖ տեխնիկական տնօրեն ԽինեսՄելենդեսի գլխավորությամբ։ Ես դրա համար անկեղծորենշնորհակալ եմ ֆուտբոլի ֆեդերացիային։ Բայց դեռ շատաշխատանք պետք է կատարվի։ Լուրջ ներդրումներ են պետքենթակառուցվածքների մեջ։ Չեն բավականացնում ֆուտբոլայինդաշտերը և վերականգնողական կենտրոնները։ Անհրաժեշտ էմշակել մարզումային ժամանակակից ծրագիր։ Մենք շատհետաքրքիր գաղափարներ ունենք, որոնք նախատեսում եմիրականացնել մոտ ապագայում։ Ճիշտ  է` ես արդեն երկրորդտարին անընդմեջ փորձում եմ գտնել հողակտոր, որտեղհնարավոր կլինի կառուցել ժամանակակից ֆուտբոլային բազա, դաշտերով և վերականգնողական կոմպլեքսով։ Եվամենակարևորը՝ կառուցել մարզադաշտ «Փյունիկի» երկրպագուների համար։ Ես արդեն ասել եմ, որ պատրաստ եմիմ գումարները ներդնել Երևանում ժամանակակից մարզադաշտկառուցելու համար։ Հույս ունեմ՝ ստանալ իշխանություններիաջակցությունը, քանի որ սա բացառապես սոցիալական ծրագիրէ, որն այդքան պետք է հիմա Հայաստանին։

Սկսվում է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը։Կազմի ուժեղացման հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր կան ևի՞նչ առաջադրանքներ կան առաջիկա մրցաշրջանի համար։

Նպատակը նույնն է, ինչ առաջ. ստեղծել ուժեղ թիմ, որն ունակկլինի պայքարել Հայաստանի չեմպիոնի կոչման և Եվրոպալիգայի խմբային փուլ դուրս գալու համար։

Ինչպես ես արդեն ասել եմ, նախորդ մրցաշրջանի վերջում, «Փյունիկում» փոխվել է մարզչական շտաբը։ Թիմը գլխավորեցռուս հայտնի մասնագետ Ալեքսանդր Ֆյոդրի Տարխանովը։ Նմանմասնագետի ներկայությունը յուրահատուկ իրադարձություն էհայկական ֆուտբոլի համար։ Իհարկե, նոր մարզիչը խաղը իրպատկերացրածով կկառուցի։ Թիմերը, որոնք գլխավորել էԱլեքսանդր Տարխանովը, միշտ հետաքրքրիր և կոմբինացիոնֆուտբոլ են ցույց տվել։ Դրա համար որակյալ ֆուտբոլիստներ ենպետք։ Մենք նախատեսում ենք թիմում պահել հիմնական կազմիֆուտբոլիստներին, բայց կան դիրքեր, որոնք պետք էուժեղացնել: Առանց այդ էլ մեր որոշ ֆուտբոլիստների հրավիրելէին ռուսական Պրեմիեր լիգա և մենք ստիպված էինք նրանցբաց թողնել։ Ցանկացած պարագայում ես վստահ եմ, որ մերերկրպագուները կտեսնեն հետաքրքիր ֆուտբոլ, և միասին մենքկշարունակենք կառուցել Հայաստանի լավագույն ֆուտբոլայինակումբը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում