Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 4 մեդալ:
Իսպանական Պոնդևերդա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանից մասնակցում էին 9 մարզիկներ: Հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:
60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում ուժերը չափեց Ուկրաինայից Միրոսլավ Սլովիանի հետ և 9-0 հաշվով գերազանցեց նրան` դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
67 կգ քաշային Հայկ Մելիքյանը եզրափակչում 0-9 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Շոթաձեին` նվաճելով միայն արծաթե մեդալ:
Իսկ ահա 72 կգ քաշում Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր դարձավ` եզրափակչում մրցելով մոլդովացի Միհայ Պետիչի հետ, հաղթելով 8:0 հաշվով 2 րոպե 30 վայրկյանում: