Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բակո Սահակյանի «պարը» մարտահրավեր Նիկոլ Փաշինյանին, թե․․․

Սահմանային լարված իրավիճակի հետ զուգընթաց նոր երանգներ են ստանում նաև Հայաստանի ու Արցախի չափազանց սրված փոխհարաբերությունները։ Փաստորեն, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները չեն սթափեցնում կողմերին, և նրանք շարունակում են նույն ոճով ու տրամաբանությամբ։

Մի կողմից, Արցախի քաղաքական վերնախավը շարունակում է ընթանալ ըմբոստության ճանապարհով՝ չճանաչելով Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը, իսկ մյուս կողմից էլ նրանք չեն հրաժարվում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ սիրախաղից։ Զավեշտալին այն է, որ նույնիսկ առերես չեն փորձում հրաժարվել այդ շփումներից՝ բացահայտ ակնարկելով, որ իրենք մինչև վերջ աջակցելու են Հայաստանում մերժված ռեժիմի առաջնորդներին։ Փաստորեն Արցախի քաղաքական վերնախավը ուղղակի մարտահրավեր է նետել Հայաստանի իշխանություններին։

Բնականաբար, Երևանը չի կարող անպատասխան թողնել այդ մարտահրավերը։ Չնայած, հանուն արդարության պետք է նշենք, որ Հայաստանի կառավարող ուժը դեռևս սահմանափակվում է զգուշացումներով և կոշտ հայտարարություններով՝ խուսափելով գործողություններից։ Դժվար է ասել, թե ինչ կարող է պատահել, եթե Փաշինյանի կառավարությունը ինչ-որ գործողության դիմի՝ փորձելով լռեցնել Ստեփանակերտում ծվարած անհնազանդության և հակահեղափոխության օջախը։ Գուցե Արցախի քաղաքական վերնախավն էլ հենց դրան է սպասում և ամեն ինչ անում է Հայաստանի իշխանություններին հավասարակշռությունից հանելու և անվերահսկելի դիմակայության մեջ ներքաշելու համար։

Կարծես թե Ստեփանակերտի՝ Փաշինյանին հունից հանելու քաղաքականությունը որոշակի արդյունքներ է տալիս։ Այսօր «Ազատության» հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի փակագծեր բացեց ու բառի բուն իմաստով անցավ Արցախի քաղաքական վերնախավի վրայով։

Մասնավորապես նա նշեց, որ փակ հանդիպումների ժամանակ Արցախի իշխանությունները լիակատար համաձայնություն են հայտնում հակամարտության կարգավորման իր տեսլականին, բայց հետո օգնականների միջոցով կամ էլ անձամբ Հայաստանի կառավարությանը մեղադրում են հող ծախելու մեջ։ Ամենաուշագրավն այն է, որ վարչապետը բառացիորեն հեգնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ Սերժ Սարգսյանին ներկայացնելով որպես նրա պարի ընկեր։

Խոստովանենք, որ իրավիճակն այս աննախադեպ է։ Փաստորեն Փաշինյանը դավադրության կազմակերպման և պատերազմի հրահրման սլաքներն ուղղում է դեպի Ստեփանակերտ՝ Արցախի իշխանություններին ուղղակիորեն մեղադրելով այդ գործընթացում ներգրավված լինելու մեջ։

Ընդմիջարկելով շարադրանքը՝ նշենք, որ վարչապետ Փաշինյանի այս վարքագծին ես վերաբերվում եմ կշտամբանքով, քանի որ կտրուկ ու անհետևողական հայտարարությունները այս փուլում կատալիզատորի դեր են խաղում, այսինքն՝ էլ ավելի են արագացնում ճգնաժամի տարածման ու մեծացման գործընթացը։ Փաստորեն վարչապետը հնարավորություն է տալիս Արցախի քաղաքական վերնախավին էլ ավելի մեկուսանալ ու դառնալ անվերահսկելի։ Այս վտանգից խուսափելու համար Փաշինյանը պետք է փորձի դիվանագիտական չափազանց նուրբ մոտեցումներով վերահսկել ըմբոստ գեներալներին և հեռու պահել արկածախնդրությունից՝ մինչև ճգնաժամի տրամաբանական հանգուցալուծումը։ Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի այն պարզ ճշմարտությունը, որ արկածախնդրությանը չի կարելի արկածախնդրությամբ պատասխանել, երբ խոսքը գնում է պետության և հանրության անվտանգության ու խաղաղ գոյակցության մասին։ Այդ մարդիկ հանուն իրենց փրկության պատրաստ են անթույլատրելի և կտրուկ քայլերի դիմել, իսկ Երևանը պարտավոր է հանդես գալ իմաստության և կառուցողական ծանրակշիռ դիրքերից։

Վերադառնալով բուն խնդրո առարկային՝ նշենք, որ Երևան-Ստեփանակերտ դիմակայության հետ զուգընթաց Արցախի գլխին, կարծես թե, մութ ամպեր են կուտակվում։ Ադրբեջանը վերստին պատրաստվում է պատերազմի։ Այս պնդման հիմքում Բաքվի ուղղակի և անուղղակի ակնարկներն են։

Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին չափազանց ուշագրավ մի հոդվածով։ Նշենք, որ Մեհթիևն ամենևին էլ պատահական մարդ չէ, նա Ադրբեջանի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է, և նրա խոսքը կարելի է դիտարկել որպես Բաքվի տեսակետ։

Չխորանալով հոդվածի մանրամասների մեջ՝ միայն նշենք, որ ադրբեջանցի գործիչը Հայաստանի իշխանություններին մեղադրում է պատասխանատվությունից խուսափելու և բանակցությունները տապալելու մեջ, իբրև թե Երևանը հակամարտության կարգավորումը միտումնավոր կերպով գցում է իր վրայից։

Փաստորեն, Ադրբեջանը հստակ հասկացնում է, որ եթե Երևանը չվերադառնա Բաքվի համար նախընտրելի բանակցությունների տիրույթ, ապա սահմանային լարվածությունը փոխակերպվելու է լայնածավալ պատերազմի։

Վերադառնալով ներքաղաքական իրողություններին՝ նշենք, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողով։ Բոլորին մի հարց է հետաքրքրում՝ արդյոք 2016 թ․ եղե՞լ է դավաճանություն, թե՞ ոչ։ Հանձնաժողովի ձևավորման փաստն էլ ավելի է սրում իրավիճակը, քանի որ համանման մոտեցումները թշնամաբար են ընկալվում Ստեփանակերտում։

Դավաճանության մասին խոսակցությունները միշտ էլ եղել են, բայց դրանք երբեք չեն փոխակերպվել լուրջ դիսկուրսի։ Դավադրության մասին վարչապետի հայտարարությունները փոխեցին իրավիճակը, քանի որ օդում կախված է պատերազմ հրահրելու և Երևանում հեղաշրջում սանձազերծելու սպառնալիքը։

Եթե փորձենք ամփոփել միտքը, ապա կգանք հետևյալ եզրակացությանը․

Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև գոյություն ունեցող հակամարտությունը նոր թափ է հավաքում։ Կարծես թե դիմակայությունը թևակոխում է անդառնալի շրջափուլ և, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ մեկի գոյությունը մյուսի համար դառնալու է անհամատեղելի, քանի որ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում զիջել։ Նրանց չի սթափեցնում նույնիսկ սահմանային լարված իրավիճակը։

Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, քանի որ Բաքվից ակնարկում են, որ Երևանը հրաժարվում է բանակցելուց և, առհասարակ, պատասխանատվությունից։

Ինչ-որ ուժեր Հայաստանում և Արցախում շահագրգռված են լայնածավալ պատերազմի վերսկսման փաստով։ Անհրաժեշտության դեպքում հենց նրանք էլ կարող են ընդառաջ գնալ Բաքվի ցանկությանն ու հրահրել բախումը։ Դժվար թե Հայաստանի Հանրապետության վարչապետը չհիմնավորված ու մերկապարանոց հայտարարություններով հանդես գա։

Ստեղծված պայմաններում Արցախի անվտանգության համակարգը դառնում է չափազանց խոցելի և փխրուն։ Մեծանում է օտարերկրյա ներկայացվածության և ներքին գործերի միջամտելու վտանգը (Մոսկվա, Թեհրան)։

Թերևս ամենակարևոր հարցադրումը հետևյալն է․ այս հակամարտային ու թշնամական պայմաններում արդյոք հայկական երկու հանրապետությունները կկարողանա՞ն դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Փաստորեն Բակո Սահակյանի համար իր պարի ընկերը, իսկ Նիկոլ Փաշինյանի համար էլ Ստեփանակերտի քաղաքական վերնախավին ստորացնելու գայթակղությունը ավելի կարևոր են, քան հարյուրհազարավոր արցախահայերի անվտանգությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում