Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայաստանում դավադրության արմատը. որտեղից է այն ոռոգվում

Վարչապետն անդրադարձել է դավադիր ուժերի հարցին, և դրանից ավելի տեղեկություն տալ չեմ կարող, հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ի պատասխան լրագրողների հարցերի: Իսկ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում այդ կապակցությամբ հայտարարել էր, որ այդ ուժերը կառավարելի են և կլինեն արմատախիլ: Թեման, ինչպես հայտնի է, հրապարակ բերեց հենց ինքը վարչապետ Փաշինյանը՝ մայիսի 20-ի հանրահայտ ելույթով: Դրանից հետո անընդհատ հնչում են հարցադրումներ իշխանության պատասխանատու պաշտոնյաներին, թե ի՞նչ է արվում այդ դավադիր ուժերին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Որքան բնական են այդ հարցերը, նույնքան տրամաբանական է նաև, որ իշխանությունը չունի կոնկրետ պատասխաններ: Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ անել այդպիսի հայտարարություններ, երբ խոսքը վերաբերում է փաստացի պետության դեմ գործվող հանցագործության կամ այդպիսի ռիսկի: Բայց այդ հայտարարություններն արդյոք նշանակո՞ւմ են, որ պետք է անմիջապես հաջորդեն բացահայտումներ, անուններ և ազգանուններ, ձերբակալություններ և այլն: Իհարկե, ոչ: Որ հանրությունը պահանջում է, հետաքրքրվում և հարցնում, սա, անկասկած, կարևոր է և անհրաժեշտ: Սակայն պետք է նկատել նաև, որ «դավադիր» գործունեությունը կարող է ունենալ ամենատարբեր բնույթ և ձևաչափ, որոնք ներառում են նաև իրավիճակներ, երբ արագ բացահայտումը չի բխում պետական շահից և անվտանգությունից:

Այստեղ պետք է տարբերակել արձանագրումն ու հայտնաբերումը բացահայտումից: «Դավադիր» ուժերը կարող են հայտնաբերվել, նրանց գործունեությունը կարող է արձանագրվել, սակայն չլինի բացահայտում գործը և մասշտաբներն ամբողջությամբ հասկանալու համար, քանի որ ժամանակից շուտ բացահայտումը կարող է արգելակել ամբողջ մասշտաբով բացահայտմանը: Իսկ այդ դեպքում կստացվի, որ իրավապահները գործն արել են կիսատ, հետևաբար, ռիսկը չեզոքացված է մասնակի, ընդ որում՝ վերացված են թելերը, որոնք թույլ կտային վերահսկել գործընթացը: Սրանք, իհարկե, օպերատիվ, քրեաիրավական աշխատանքի նուրբ առանձնահատկությունների տիրույթից են, իսկ քաղաքական ղեկավարության հայտարարությունները, անշուշտ, այլ շրջանակ և իրողություն են ենթադրում: Վերջին հաշվով, այդպիսի հայտարարությունն էլ իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ «դավադրությունը», այսպես ասած, «կիսատ» մնա, «դավադիրներն» «իջնեն ջրի հատակը», մինչև «անցնի վտանգը»: Իսկ գուցե հենց դա՞ է եղել վարչապետի մակարդակով հայտարարության նպատակներից մեկը, այսինքն` հնարավոր շրջանակներին կամ ռիսկեր կրողներին ապակողմնորոշելը: «Բլե՞ֆ» է անում իշխանությունը, թե՞ ոչ, ո՞վ գիտե:

Ըստ այդմ, ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր որևէ կերպ ներգրավված են Հայաստանի անվտանգության դեմ որևէ «բանսարկության» մեջ: Այդ իմաստով, իշխանությունը «դավադիր ուժերի» առումով բավարար չափի արդեն իսկ խոսել է: Այստեղ կա մեկ այլ առանցքային հանգամանք, որը հանրային հարցադրումներին զուգահեռ ունի ոչ պակաս առանցքային նշանակություն: Բանն այն է, որ Հայաստանում «դավադրությունը» բավական խորքային ախտ է, որ գոյություն ունի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում: Եվ այդ խորությունը խոսում է այն մասին, որ ինքնին, որպես երևույթ կամ վարքագիծ, այն հաճախ չունի անմիջական քրեաիրավական բնույթ, այլ ենթագիտակցական, մտածողական մակարդակի վրա մնացած նստվածք է, որ գալիս է անկախ պետականության չափազանց երկար բացակայությունից: Այդ իրավիճակը Հայաստանի հանրային մտածողության, ենթագիտակցության մեջ թողել է խոր հետք, և սեփական ինքնությունը Հայաստանի հանրության շատ շերտեր ենթագիտակցորեն կապում են որևէ ուժեղ արտաքին հովանու հետ, ընդ որում՝ նույնիսկ ոչ միշտ, այսպես ասած, վատ կամ նվաստացուցիչ մղումներով: Հաճախ այդ ենթագիտակցական կապումները թելադրվում են Հայաստանի ճակատագրի առումով լավագույն մտահոգությամբ, բայց ինքնին այդ նստվածքը ախտանիշ է այն հանրությունների համար, որոնք ունեն պետականություն և իրենց ինքնության նույնականացման բացարձակ ելակետը պետք է լինի այդ պետականությունը: Իսկ հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ազդեցության տեխնոլոգիաների առատությունը, կարող ենք պատկերացնել, թե տարբեր կենտրոններ ինչպես կարող են, այդ թվում՝ այսպես ասած «հայելային հակապատկերի» էֆեկտով օգտագործել հանրային մտածողության այդ նստվածքը, իրականում ոչ թե ցանելով, այլ ջրելով «դավադրությունը»:

Հարցի վերաբերյալ հանրային «դիսկուրսը» պետք է կառուցվի հենց այդ խորությունից, ոռոգումը այդ մակարդակում դադարեցնելու և հանրային մտածողությունից այդ նստվածքը քերելու համար: Իշխանությունը բացել է թեման, հանրային էլիտաները պետք է զարգացնեն այն, սակայն իշխանությունն էլ պետք է ոչ միայն քրեաիրավական և քաղաքական պատասխանատվությունը շարունակի կրել իր բացած թեմայի համար, այլ նաև արժեհամակարգային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում