Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Իսկ այդ ընթացքում Հայաստանի բարդագույն խնդիրը հասնում է եզրագծին. ծանր որոշում

Մինչ Հայաստանում եռում են քաղաքական կրքերը, պարզվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով փորձաքննություն իրականացրած լիբանանյան ընկերությունը ավարտել է փորձաքննությունն ու նախնական եզրակացությունը հանձնել Քննչական կոմիտեին: Տեղեկության մեջ ասվում է, որ ամբողջական և վերջնական եզրակացությունն ընկերությունը կհանձնի սահմանված պայմանագրային ժամկետում:

Հիշեցնենք, որ լիբանանյան ընկերությանն ընտրել է Հայաստանի կառավարությունը, միջազգային անկախ փորձագիտական ուսումնասիրություն իրականացնելու համար, որպեսզի դրա հիման վրա հանգուցալուծում ստանա թավշյա հեղափոխությունից հետո առաջացած թնջուկը: Մինչ այդ, Ամուլսարի հանքի ճանապարհները փակ են, հանքը կիսակառույց, այն շահագործելու իրավունքը նախկին իշխանության շրջանում ստացած Լիդիան ընկերությունը՝ պարապուրդի մեջ, իսկ այդ ամենի հետևանքով Հայաստանի գլխին կախված է միջազգային դատական վեճի հեռանկարն ու միլիարդների հասնող փոխհատուցման պարտավորության ռիսկը, կախված իհարկե հանքի ճակատագրից և դրա վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշման հիմնավորությունից:

Ամուլսարը առերևույթ դուրս է քաղաքական կրքերից, սակայն այն դարձել է Հայաստանի հետհեղափոխական շրջանի գլխավոր մարտահրավերներից և բարդագույն խնդիրներից մեկը, իր անկասկած նաև քաղաքական ազդեցությամբ: Միայն այն, որ արտասահմանյան խոշորագույն այդ ներդրման ճակատագրով բաց տեքստով մտահոգվում է ԱՄՆ դիվանագիտական կորպուսը, վկայում է, թե ինչ նշանակությամբ հարցի մասին է խոսքը: Լիդիան ընկերությունը Հայաստանում իրականացնելու էր արևմտյան կապիտալի խոշորագույն ներդրում, ինչը էական նշանակություն ունի թե Հայաստանի տնտեսության, թե միջազգային քաղաքական և ներդրումային վարկի համար: Սակայն, համենայն դեպս առայժմ իրավիճակը աշխատում է հակառակ տրամաբանությամբ, ժամանակը պտտվում է Հայաստանին հակառակ շրջանակով: Անշուշտ, այստեղ գլխավորը մեկը չէ, մի քանիսն են՝ մի կողմից երկրի տնտեսական կացությունն ու ներդրումային վարկը, մյուս կողմից ԱՄՆ հետ գործընկերությունը՝ հաշվի առնելով Լիդիանի հարցում Նահանգների շահագրգռությունը, մեկ այլ կողմից սեղանին է հանքարդյունաբերության աննախադեպ բարձր ստանդարտի նախագծի ճակատագիրը, մեկ այլ տեսանկյունից էլ անկասկած կարևորագույն հարց է բնապահպանության ստանդարտը և մեր ջրային ավազանի պաշտպանությունը:

Եվ ի վերջո, հանրագումարում Հայաստանի ինքնիշխանության հարցն է: Որոշումները՝ այս կամ այն, ոչ միայն հեշտ չեն լինելու, այլ նաև չեն անցնելու և ընդունվելու հարթ, որևէ դեպքում: Բայց դրանք պետք են, արդեն հրատապ են, եթե ոչ ուշացած: Այն, որ այստեղ կա խնդիր, րերս արձանագրել էր նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ասելով, որ ինչպիսին էլ լինի որոշումը, միարժեք է, որ այն պետք է լինի հնարավորինս արագ և իհարկե որևէ որոշման դեպքում փաստարկային առումով գրեթե անթերի, զորեղ: Համոզիչ լինելու մասին թերևս անիմաստ է խոսել, լինելու են շատ չհամոզվողներ, քանի որ ակնհայտ է նաև, որ բացի առերևույթ, տեսանելի զարգացումներից, Ամուլսարի խնդիրը անկասկած օգտագործել են և կօգտագործեն ՙանտեսանելի ճակատի՚ շատ մարտիկներ, որոնք այսօր երեկը վերադարձնելու համար օգտագործում են ամենաչնչին մանրուքներն անգամ, ուր մնաց լրջագույն այս խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում