Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

«Գալա» ՀԸ նախագահ Վ.Խաչատրյանի նամակը ԵԽ պետությունների դեսպաններին

Ձերդ գերազանցություն,

Այս նամակը գրում եմ խորը հիասթափությամբ ու տագնապով, կապված Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ընդունած որոշման հետ՝ փակել «Ա1+» հեռուստաընկերության գործի քննությունը, հիմք ընդունելով այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը կատարել է «Ա1+»-ի իրավունքները վերականգնելու իր պարտավորությունները:

Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են Հայաստանում պաշտպանվում լրատվամիջոցների իրավունքները: Մարզային «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որը ես ղեկավարում եմ, շարունակում է վարչական և իրավական անհեթեթ ճնշումների թիրախ մնալ 2012 թ. ընտրությունների նախօրեին, անգամ այն հանգամանքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս քննում է 2007 և 2008 թվականների մեր հայցը:

Ինչպես «Ա1+»-ի, այնպես էլ բոլոր լրատվամիջոցների իրավունքն է ստանալ հավասար և արդար վերաբերմունք՝ համաձայն օրենքի: Ազատ լրատվամիջոցը երաշխավորում է խոսքի ազատության հանրության իրավունքը` հիմնարար քաղաքացիական իրավունք, որը չի կարող պատշաճ կերպով իրականանալ, եթե բացակայում է ԶԼՄ-ների ազատությունը: «Ա1+»-ի դեպքում, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դրական որոշումից առաջ, թե՛ դրանից հետո, կառավարությունը չընդունեց նոր օրենքներ կամ կանոնակարգեր, ոչ էլ խստորեն հետևեց գործող լավ թե վատ օրենքների ու կանոնակարգերի պահանջներին, որպեսզի ցույց տա, որ «Ա1+»-ին եթերի իրավունքից զրկելու սահմանափակումը օրինական է:

Անշուշտ մեր կառավարության և մեր հասարակության խնդիրն է փոխել և բարելավել հայաստանյան լրատվամիջոցների ողորմելի իրավիճակը: Ուրիշները չեն կարող դա անել մեզ համար։ Բայց դուք չեք կարող անտեսել մեր հասարակության, մեր հասարակական կազմակերպությունների, մեր ժողովրդի ակնկալիքները ապրել այլ, բարելավված պայմաններում, երբ նշում եք, որ Հայաստանի կառավարությունը կատարել է իր պարտավորությունները, մինչդեռ այն իրականում շարունակում է խուսափել այդ պարտականություններից:

Լավ կլիներ, որ մեզ ոչ անհամպատասխան ստանդարտներ պարտադրեք, ոչ էլ աչք փակեք, երբ մենք չենք հասնում մեր իսկ նախանշած ստանդարտներին: Ձեր որոշումը չի խրախուսում նրանց, ովքեր մեր երկրում պայքարում են ժողովրդավարության համար։ Այն նաև լավ բան չի կանխագուշակում լրատվամիջոցների ազատության համար այսօր, երբ մոտենում է երկամյա լարված ընտրաշրջանը: Դուք ավելի դժվար եք դարձրել լրատվամիջոցների աշխատանքը և ավելի հուսահատ եք դարձրել ժողովրդին:

Այս նամակն ուղղում եմ Ձեզ, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրի դիվանագիտական ներկայացուցչի Հայաստանում, և խնդրում եմ, որ այն տարածեք Ձեր գործընկերների շրջանում Ձեր երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև Ստրասբուրգում:

Շնորհակալություն:

Հարգանքով,
Վահան Խաչատրյան ԳԱԼԱ ՀԸ նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում