Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պպեպեն պատմել է, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պարբերաբար իր խորհուրդներով օգնում է իր երիտասարդ թիմակից Խեսեին.
«Քրիշտիանուն շատ է շփվում Խեսեի հետ: Նա գիտի, որ մեր երիտասարդ տաղանդը գործնականում իր հայելային արտացոլանքն է: Խեսեն նրան շատ հարցեր է տալիս, իսկ Քրիշտիանուն պատասխանում է դրանց: Շատերը գիտեն, թե Ռոնալդուն փակ և ոչ ընկերասեր մարդ է, բայց նա, իրականում, սովորական տղա է: Ռոնալդուն լավ ընկեր է: Նա շատ բան է նվիրում ակումբի բժշկական շտաբին և փորձում է միշտ օգնել մարդկանց»,-Պեպեի խոսքերն է փոխանցում Football-Espana.net-ը:








































