«ՀԴԲ տվյալներով՝ դեմքի ճանաչման ծառայությունների որոնման բոլոր արխիվներում առկա լուսանկարների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 641 միլիոնը», – ԱՄՆ կառավարության վերահսկողության և բյուջեի գրասենյակի զեկույցը մեջբերում է RIA Novosti գործակալությունը։
Բազան ստեղծվել է ՀԴԲ- ի սեփական, ինչպես նաև պետական և դաշնային կառավարություններից փոխանցված լուսանկարների հիման վրա: Զեկույցում նշվում է, որ որոշ լուսանկարներ վերցվել են անձնական փաստաթղթերից, մասնավորապես, վարորդական իրավունքի վկայականներից:
Կառավարության գրասենյակը ընդգծել է, որ դեռևս 2016 թ. են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին և ՀԴԲ-ին առաջարկել բարելավել քաղաքացիների անհատական տվյալների հետ աշխատելու թափանցիկությունը և ճշգրտությունը, սակայն գործակալությունները չեն օգտագործել նույնիսկ առաջարկվող մեթոդների կեսը: