Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Եվրոպական խաղերին ՀԱՕԿ-ի մարզիկների ընտրության միջամտության վերաբերյալ.
Ինչպես գիտեք Օլիմպիական կոմիտեն միջամտում է մարզիկների ընտրության հարցում,ովքեր պետք է մասնակցեն Եվրոպական օլիմպիական խաղերին և թիմի մեջ ներառել է մարզիկների, որոնք չեն հանդիսանում հավաքական թիմի անդամներ,ուստի մեր գլխավոր մարզիչը դիմում է ներկայացրել եւ չի ցանկանում շարունակել իր աշխատանքը որպես գլխավոր մարզիչ։
Ահազանգում ենք և կոչ ենք անում պատկան մարմիններին շտապ արձագանքել և վերջ դնել այս անօրինականություններին։ Ո’չ մի պարագայում ,ո’չ մի կառույց իրավունք չունի միջամտել գլխավոր մարզչի աշխատանքին մարզիկների ընտրության հարցում։