Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Փաշինյանի փաթեթը Պուտինի հետ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ն աշխատանքային այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ամենամյա տնտեսական միջազգային ֆորումին: Դրա շրջանակում էլ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Պուտինի հետ: Թավշյա հեղափոխությունից առաջ էլ, և առավել ևս հետո էլ Հայաստանի առաջին դեմքերի հանդիպումը ՌԴ նախագահի հետ մշտապես ուղեկցվել է բազմաթիվ ինտրիգներով, միջանձնականից մինչև քաղաքական և ռազմա-քաղաքական: Նոր հանդիպումը ոչ միայն բացառություն չէ, այլ տեղի է ունենում մի շարք առումներով առանձնահատուկ իրադրությունում: Խոսքը վերաբերում է թե՛ Հայաստանի ներքաղաքական իրողություններին, թե՛ արցախյան հարցում սահմանին որոշակի լարվածության աճին և ադրբեջանական կրակոցին, որով սպանվեց հայ զինծառայողը, թե՛ հայ-ռուսական հարաբերությանը, որտեղ «ինդիկատորի» հատկանիշներ է ստանում Միհրան Պողոսյանի հարցը: Ռուսաստանը նրան տրամադրել է ժամանակավոր կացության կարգավիճակ, կարծես թե նախապատրաստվելով հենց Նիկոլ Փաշինյանի այցին:

Մյուս կողմից, հայ-ռուսական հարաբերությունն այդ ինտրիգներին զուգահեռ, ունի խորքային քննարկումների անհրաժեշտություն, որոնք բխում են միջազգային և ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակից, Հայաստանում թավշյա հեղափոխության հանգամանքից: Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է մեկնում Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ և դրա աշխատանքի մեկնարկով, որտեղ հայտարարվել է, որ հարկ եղած դեպքում կհրավիրեն նաև Սերժ Սարգսյանին՝ նրան հարցեր տալու: Ապրիլյան պատերազմը ադրբեջանական ագրեսիայից բացի, որպես գլխավոր պատասխանատվության հանգամանք, ակնհայտորեն նաև Սերժ Սարգսյանի և ռուսական ղեկավարությամբ կամ անձամբ Պուտինի բարդ հարաբերության հետևանք էր, որում, սակայն, Սարգսյանը զուրկ էր խոսելու անհրաժեշտ աստիճանի հնարավորությունից: Նա ինքն էր դեռևս 2008-ին խոստովանել, որ Ռուսաստանի նախագահի հետ խոսելը հեշտ չէ: Ընդ որում` այն ժամանակ նախագահն էլ Մեդվեդևն էր, ոչ թե Պուտինը: Հատկապես Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանի համար խոսելը առավել քան դժվար էր լինելու:

Տարիների ընթացքում այդ լռությունն էլ ավելի բարդացրեց վիճակը, ճակատագրականի հասնելով ապրիլյանին մոտ, երբ մի ձեռքով փակելով Սերժ Սարգսյանի բերանը, Ռուսաստանը մյուս ձեռքով բացում էր պատերազմի ճանապարհը Ալիևի համար: Նիկոլ Փաշինյանի մեկնարկային պայմանն այլ է: Նա սկսեց ոչ թե Մարտի 1-ով, այլ Սոչիում հայ համայնքի խելահեղ դիմավորումով, երբ առաջին անգամ վարչապետի կարգավիճակով այցելեց Ռուսաստան: Սակայն ժամանակի ընթացքում Մոսկվան, կամ մոսկովյան քաղաքականության մշակման վրա ազդեցության համար պայքարող ազդեցիկ տնտեսական, քաղաքական, տեղեկատվական խմբեր սկսեցին ուշքի գալ և անցնել հակագրոհի: Միհրան Պողոսյանը դրա օրինակն է: Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը Նիկոլ Փաշինյանին տվեց օղակը որոշակի թուլացնելու և մանևրի տարածությունը մեծացնելու հնարավորություն:

Հատկանշական է, որ այդ փաթեթում էլ եղավ ապրիլյան հանձնաժողովի նախաձեռնությունը, զուգահեռ նաև ազդարարումը, որ հանձնաժողովի «պահեստում» է Սերժ Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին այցելել էր Նժդեհի շիրիմին: Այն Նժդեհի, որի արձանն այդպես սվիններով ընդունվեց Ռուսաստանում: Ակնառու է, որ հակագրոհի անցած ռուսական շրջանակները չեն կարողանում հասնել Պուտինի որևէ վճռորոշ քաղաքական որոշման, սակայն ակնառու է նաև, որ այդ գործընթացը լինելու է տևական, և հայ-ռուսական հարաբերության վերափոխման Փաշինյան-Պուտին ֆորմատը այլընտրանք չունենալով, միաժամանակ մշտապես լինելու է այդ շրջանակների պրեսինգի տակ: Իսկ դա նշանակում է, որ Երևանին հարկ կլինեն շատ և բազմազան գործիքներ հակադիր ճնշում առաջացնելու համար, հակառակ դեպքում երկխոսություն չի ստացվի, և հայ-ռուսական հարաբերությունը դարձյալ կվերադառնա մենախոսության նախահեղափոխական փուլ: Հատկանշական է, որ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով արտահայտել էր նաև Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում