Թեհրանը հակամարտության չի ձգտում այլ երկրների հետ, բայց վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Հադամ ալ Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
«Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման, նա ոչ մի ցանկություն չունի և հակված չէ բախումների մեջ մտնել այլ երկրների կամ խոշոր ուժերի հետ: Բայց եթե նրանք խելամիտ չվարվեն, ապա, անկասկած, կբախվեն վճռական պատասխանի, որը նրանց կստիպի զղջալ»,-ասել է Ռէուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:
Խոսակցության ընթացքում Իրանի նախագահը և Կատարի էմիրը նաև քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրները. Ռուհանին հայտարարել է, որ դրանք չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ Կատարի էմիրը երկխոսությունը համարել է հարցերի լուծման միակ հնարավոր ուղին: