Իր գործունեությունն է սկսում Աշտարակի «Արագած» ֆուտբոլային ակումբը: Թիմը մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:
«Արագածի» գլխավոր մարզիչը Վարազդատ Ավետիսյանն է: Ակումբի մասին մանրամասն տեղեկություններ, ֆուտբոլիստների մասին ինֆորմացիա կներկայացնենք առաջիկայում: Սպասվում է նաև գլխավոր տնօրենի խոսք, ակումբի շնորհանդես: