Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն ուրախությամբ է հետևում թիմի առաջընթացին:
«Այժմ շատ ափսոսում եմ, որ տարիքս չի համապատասխանում` «Յուվենթուս»-ի կազմում հանդես գալու համար: Թիմը հիանալի վիճակում է, և այն, որ «Յուվենթուս»-ը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, դրա վառ ապացույցն է:
Անտոնիո Կոնտեն մեծ ներդրում ունի թիմի հաջողությունների գործում: Հետաքրքիր է, որ նրա խաղային կարիերայի ընթացքում նույնպես թուրինյան ակումբն առաջատար էր Իտալիայում»,- Globl Sports-ը մեջբերում է Տրեզեգեի խոսքերը:








































