Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսին Ադրբեջան է այցելելու ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը։ Սեպտեմբերին էլ պլանավորված է 6 ամերիկացի կոնգրեսականների ադրբեջանական այցը։
Նշվում է, որ այդ այցերը կրում են ճանաչողական բնույթ։ Ամերիկացի կոնգրեսականները հանդիպումներ կունենան Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որոնց հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, գիտական ու կրթական ոլորտներում համագործակցությունը։