Tuesday, 23 04 2024
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած

Վարչապետը հայտարարեց ապրիլյան պատերազմի մասին ամենակարևորը

Քննիչ հանձնաժողովի նպատակը ոչ թե ինչ-որ մեկին պատժելն է, այլ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը, որպեսզի հետագայում բացառվեն դեպքերը, երբ հայկական զինուժը կարող է պատրաստ չլինել այդպիսի զարգացումների: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի հայտարարելով ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման քաղաքական որոշման շրջանակում ամենակարևորը:

Գործնականում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է այն, ինչի մասին ընթերցողների հետ խոսել ենք նրա մայիսի 20-ի ելույթից գործնականում անմիջապես հետո՝ արձանագրելով, որ այդ ելույթն ընդհանրապես շատ ավելի լայն քաղաքական և ռազմաքաղաքական համատեքստ պարունակող գործընթացի մաս էր, և գլխավոր խնդիրը Հայաստանի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական կենսունակության և իմունային ամուր համակարգի ձևավորումն է:

Ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչպես թերևս ցանկացած պատերազմ, ունի պատճառ ոչ միայն հակառակորդի ագրեսիայի տեսքով: Ադ ագրեսիան և ռազմատենչությունն անշուշտ առաջնայինն են՝ որպես պատերազմի պատճառ, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանը բացարձակապես զուրկ է այնպիսի աշխարհաքաղաքական կշռից, որ լինելով ագրեսիվ և ռազմատենչ, այդուհանդերձ, ինքնուրույն որոշի՝ հարձակվե՞լ Արցախի և Հայաստանի վրա, թե՞ ոչ: Ադրբեջանն այդպիսի որոշում կարող է կայացնել ռազմաքաղաքական լայն հանգամանքների, այսպես ասած, բարեհաջող դասավորության դեպքում: Իսկ դա ներառում է բազմաթիվ գործոններ, բնականաբար այդ թվում նաև միջազգային քաղաքականության համատեքստում, ուժային կենտրոնների վարքագծի և որոշումների համատեքստում:

Այդ մասին էլ մենք բավականաչափ խոսել ենք և անկասկած դեռ կխոսենք: Սակայն տվյալ պարագայում Հայաստանի խնդիրը շատ պարզ է: Եթե եղել է պատերազմ, ապա բնականաբար ապահովվել է Ադրբեջանի ագրեսիվության պատերազմական դրսևորման ռազմաքաղաքական միջավայր:

Հետևաբար Հայաստանը՝ բնականաբար ներառյալ Արցախը, որ եղել է այդ պատերազմի, ագրեսիայի թիրախ, խնդիր ունի հասկանալու, թե արդյոք ունեցե՞լ է Ադրբեջանի պատերազմ սկսելու սանձարձակությանը լեգիտիմություն հաղորդած ռազմաքաղաքական մթնոլորտի ձևավորման հարցում իր թերացումը: Սա ներառում է թե՛ զինուժի կառավարման, թե՛ քաղաքական «ծրագրավորման» ասպեկտները:

Խորհրդարանի քննիչ հանձնաժողովն էլ այդ առումով այն ձևաչափն է, որը կարող է համադրել այդ երկու ասպեկտների զուգահեռ, փոխլրացնող ուսումնասիրությունը, պատկերը, ըստ այդմ՝ Հայաստանի հնարավոր, իսկ մեր գնահատմամբ՝ ակնառու մի շարք բացթողումներ վեր հանելու, արձանագրելու և ըստ այդմ՝ մոտ կամ հեռու ապագայում դրանք բացառելու համար:

Ապրիլյան քառօրյայից հետո անվտանգության միջազգային միջավայրն ու ռիսկերի գեներացման հանգամանքները ոչ միայն չեն նվազել, այլև թերևս բազմապատկվել են: Ըստ այդմ՝ Հայաստանի համար անվտանգության առանցքային խնդիր է դառնում դրանց կանխարգելիչ կարողությունների բարձրացումը, որին պետք է միտված լինի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական նոր իրավիճակը տալիս է դրա հնարավորությունը, թեկուզ ավելի քան երեք տարի անց:

Սա այն դեպքն է, երբ տեղին է «լավ է ուշ, քան երբեք» արտահայտությունը, որպեսզի ձգտենք «երբեքի» հասցնել Ադրբեջանի ագրեսիվության պատերազմական դրսևորման ռազմաքաղաքական մթնոլորտի ձևավորման հավանականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում