Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախկին վերնախավի մեջ ամեն մեկն իր մեղքն ունի Ապրիլյան պատերազմի հարցում, և հիմա պետք է գնահատվի՝ ում մեղքն ինչքան է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, տեղյա՞կ եք, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Ի՞նչ ակնկալիքներ կան, ի՞նչ բացահայտումների ականատեսը կարող ենք լինել։

Ուրախ եմ, որ ստեղծվել է այդպիսի հանձնաժողով։ Վերջին տարիներին ես բազմիցս նշել եմ, որ Ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ես մտահոգություն ունեմ, որ հանկարծ հարցը չքննարկվի ոչ պրոֆեսիոնալ մակարդակով և հարցը չգնա այլ ուղղությամբ, իրական մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն, և ոչ անմեղները կամ այդ իրադարձությունների հետ կապ չունեցողները։ Հույս ունեմ, որ նպատակը դա է, որովհետև եթե սխալ գնահատական տրվի՝ կստացվի, որ իրական մեղավորների մեղքերը օրինական ձևակերպում են ստանում։ Ես չէի ցանկանա, որ այդպես լիներ։

-Նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով, կարծում եք՝ ձևաչափը ճի՞շտ է ընտրված հասարակությանը շոկային մանրամասների չիրազեկելու իմաստով։

Իհարկե, աշխատանքները պետք է դռնփակ անցկացվեն, և հետո եզրակացությունը կհրապարակվի։ Ես այդտեղ սկզբունքային հարց չեմ տեսնում, կարևորը, որ ճիշտ ուղղությամբ շարժվեն։

-Քանի որ այս նախաձեռնությունն ի հայտ եկավ դատաիրավական բարեփոխումներ անցկացնելու ֆոնին, կան տեսակետներ, որ սա նախկինների դեմ պայքարի ևս մեկ միջոց է, օրինակ, Դաշնակցության ներկայացուցիչները իրենց հանրահավաքի ընթացքում դեմ արտահայտվեցին վարչապետի այս նախաձեռնությանը։

Իհարկե, Ապրիլյան պատերազմի պատասխանատուներին դա դուր չի գա։ Իսկ Ապրիլյան պատերազմի պատասխանատուները այն ժամանակվա օրվա գերագույն գլխավոր հրամանատարից սկսած մինչև զորամասի հրամանատարներն էին, որտեղ կորուստներ են եղել։ Բոլորն էլ պատասխանատու են և պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Դաշնակցությունը ևս ունի պատասխանատվություն, ո՞րն է դա։ Ըստ իս՝ այն, որ մաս են կազմել այն ժամանակվա իշխանությանը, եղել կոալիցիայի մեջ՝ լեգիտիմացրել նրանց անօրինականությունները։ Իսկ Ապրիլյան պատերազմի մեր կորուստները հետևանք են մի քաղաքականության, որ օրվա իշխանությունը թալանում էր ու չէր հզորացնում բանակը, տնտեսությունը թուլանում էր, բանակում մինիմալ ներդրումներ չէին արվում, հակառակորդն էլ ուժեղանալով, մեծացրեց իր պաշտպանվածությունը ու հարձակվեց՝ հույս ունենալով հաջողություններ գրանցել։ Այն, որ մենք ունեցել ենք կորուստներ, իսկ հակառակորդը՝ հաջողություններ, այն պատճառով է, որ մենք ունեցել ենք սխալ և, կարելի է ասել՝ ազգակործան քաղաքականություն, որին մաս է կազմել Դաշնակցությունը։ Քաղաքական վերնախավի մեջ ամեն մեկն իր մեղքն ունի, և հիմա պետք է գնահատվի՝ ում մեղքն ինչքան է։ Սա չի կարելի համարել ինչ-որ բանի շարունակություն։

Բայց փաստ է նաև այն, որ այսօրվա իշխանություններն ի զորու չեն կատարել հեղափոխության պահանջները, և ցանկացած քայլ իրենց կողմից նախկինների կողմից կարող է դիտվել որպես հետապնդում։ Բայց դա այդպես չէ, պարզապես իշխանությունները չեն կարողանում քրեականորեն հետապնդել ու պատասխանատվության կանչել նախկին իշխանություններին։

-Արցախի ղեկավարությունը պե՞տք է մասնակցություն ունենա այդ հանձնաժողովի աշխատանքներին։

-Առանց Արցախի ինչպե՞ս կարող է հանձնաժողովն աշխատանք տանել։ Բոլորը պետք է ներգրավվեն։

-Վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև Արցախից եկող որոշակի դավադրությունների մասին։ Այս կոնտեքստում ինչպե՞ս հասկանալ նախկին պաշտոնյաների այցերն Արցախ այս օրերին՝ Կարեն Կարապետյան և նաև նախկին համակարգի մաս կազմող Հրայր Թովմասյան։ Արդյոք սրանք այդ դավադրությունների՞ շարքից են։

Ես կարծում եմ՝ ամեն ինչ էլ հնարավոր է, և այդ գործողությունները շարունակվում են։

-Նկատի ունեք դավադրություննե՞րը։

-Այո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում