Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Կարևոր շրջադարձ Մարտի 1-ի գործում. սպանություն է բացահայտվել

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Սա լուրջ շրջադարձային նշանակություն ունի Մարտի 1-ի գործում։

Բուն հանցագործությունը երբեք չի կարող ամբողջությամբ բացահայտված համարվել, եթե պարզված չեն սպանությունների հանգամանքները, կոնկրետ մարդիկ, որոնք տվել են կրակելու հրաման, ու անմիջական կատարողները։ Առանց այդ բացահայտումների՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը կմնա, այսպես կոչված, «օդից կախված» վիճակում։ Զաքար Հովհաննիսյանի սպանությունը բացահայտված է, ու պետք է ենթադրել, որ մյուս սպանությունները նույնպես բացահայտման գործընթացի մեջ են, ինչը թույլ կտա ամբողջական քրեաիրավական-քաղաքական գնահատական տալ Մարտի 1-ի ոճրագործությանը։

Շատ կարևոր է ձերբակալվածի, այսպես կոչված, համակարգային կալիբրը։ Ոստիկանության զորքերի շտաբի պետն այնպիսի կարգավիճակ է, որն ուղղակի ենթակա է ոստիկանապետին, երկրի նախագահին, ու հետևաբար անմտություն կլինի ենթադրել, որ Գեղամ Պետրոսյանը գործել է «ինքնաբուխ» կամ պահի թելադրանքով։ Այլ խոսքով՝ գործ ենք ունեցել Ռոբերտ Քոչարյանի մակարդակով կայացված դաժան ու սառնասիրտ քաղաքական որոշման հետ, որի էությունը եղել է Հայաստանի քաղաքացիների հնազանդեցումը՝ գնդակահարության կամ ահաբեկչության ճանապարով։ Սա ինքնին սահմանադրական կարգի տապալման կարևոր բաղադրիչ է, ինչը գալիս է ամրապնդելու Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Այս հանգամանքը խիստ կարևոր է, որովհետև դատական առաջին նիստերի ժամանակ Քոչարյանը գրեթե անընդհատ պնդում էր, թե ինքը տեղյակ չէ սպանություններից՝ հետքերը տանելով «վիրտուալ» պատվիրատուի ուղղությամբ։

Եվ վերջապես՝ մանիպուլյատիվ քարոզչական ֆոն էր ձևավորվում, թե իբրև Մարտի 1-ի գործը քաղաքական մահակ է դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որի միջոցով նա ճնշում է իր ընդդիմախոսներին։ Որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը պատասխան չի տալիս տասը սպանությունների բացահայտումներին։ Այս թեզը հետևողականորեն առաջ են տանում Քոչարյանի կողմնակիցներն ու պաշտպանները։

Հիմա փաստորեն երկրորդ նախագահի պաշտպանական խումբը զրկվում է կարևոր քարոզչական մանիպուլյացիայից ու գործը քաղաքականացնելու հնարավորությունից։ Ցանկացած ողջամիտ մարդ թերևս կարող է գիտակցել, որ ՀՔԾ-ն նախ քաղաքաիրավական գնահատական տվեց Մարտի 1-ի ոճրագործությանը՝ պնդելով, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, իսկ երկրորդ փուլում ամբողջացնում է գործը՝ բացահայտելով հանցագործությանը մասնակից համակարգային սեգմենտներին ու անհատական պատասխանատվության մակարդակով ամրագրելով կոնկրետ սպանությունների պատվիրատուներին ու մասնակիցներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում