Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Վենգերը պատրաստ է Բենզեմայի համար «Արքայական» ակումբին առաջարկել 27 մլն. ֆունտ ստերլինգ: Լոնդոնյան ակումբի մարզիչն այս քայլով ոչ միայն փորձում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, այլև հույս ունի, որ կկանխի Ֆաբրեգասի և Նասրիի ակումբը լքելու ցանկությունը. ըստ Վենգերի «Արսենալ»-ի առաջատարները տեսնելով, որ իրենց թիմն էլ է ընդունակ մեծ գումարներ վճարել համաշխարհային մակարդակի աստղերով համալրվելու համար չեն հեռանա ակումբից: