Փրկարարները հայտնաբերել և լճից հանել են կիպրոսյան մոլագարի վեցերորդ զոհի մնացորդները: Հանցագործը սպանված կնոջը դրել է ճամպրուկի մեջ, որը նետել է հանքավայրի թափոններով լցված Կոկինոպեզոուլա թթվային լիճը:
Ենթադրվում է, որ ճամպրուկում եղել է Ֆիլիպինների քաղաքացի 30-ամյա Մարիկար Վալդեզը: Մոլագարի մյուս հնարավոր զոհի՝ վեցամյա աղջկա որոնման աշխատանքները շարունակվում են, Cyprus Mail պարբերականին պատմել են ոստիկանության աղբյուրները:
35-ամյա զինծառայող Նիկոս Մետաքսասը խոստովանել է իր մեղքը: Հետաքննության համաձայն, նա սպանել է հինգ կանանց և երկու աղջիկների: Մոլագարն ամուսնալուծված է և երկու երեխա ունի:
https://t.co/TIKk5jDWcW
A third suitcase has been retrieved from the toxic waters #mitseromurders #cyprus pic.twitter.com/zaUjZrVYUT— Cyprus Mail (@cyprusmail) June 4, 2019