Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

ԱԱԾ պետն ու պաշտպանության նախարարը ծածկում են վտանգավոր ավերակները

Այն բանից հետո, երբ հրապարակվեցին սոցհարցման տվյալներ, որոնք վերաբերում էին կառավարության պաշտոնյաների վարկանիշին և դրանց առաջատարն էին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ վարչապետ Փաշինյանը ծանր է տարել ուժայինների բարձր վարկանիշը: Իհարկե, դժվար է չափել, թե ինչպես է տարել Նիկոլ Փաշինյանը այդ վարկանիշը, կամ ընդհանրապես որևէ, անգամ սեփական բարձր վարկանիշը, որն, ըստ նույն սոցհարցման, ավելի էր 80 տոկոսից: Սակայն վարչապետի բարձր կամ գերբարձր վարկանիշի հրապարակումից հետո նաև կառավարության անդամների ու, մասնավորապես, ուժայինների բարձր վարկանիշի հրապարակումը, անկասկած, հետաքրքիր մեսիջ էր հանրությանը՝ իշխանության ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը՝ իր ֆունկցիոնալ և քաղաքական օրգանականությամբ, դեռևս ձևավորման փուլում է: Եվ զուգահեռ ձևավորման էլ ավելի սաղմնային փուլում է քաղաքական համակարգը: Եվ այստեղ, բնականաբար, ոչ միայն մեծ է դառնում ուժային կառույցների ղեկավարների վարկանիշի հավանականությունը, այլ, մեծ հաշվով, այն դառնում է անհրաժեշտ: Որովհետև, պետականության ու քաղաքական կայունության պահպանությունը գործնականում մնում է այդ կառույցների վրա: Դա լավ օրից չէ, դա լավ բնութագիր չէ որևէ պետության համար, որովհետև ուժային կառույցներն ունեն խիստ կոնկրետ ֆունկցիաներ և քաղաքական կայունության, պետականության կայունության ընդհանրապես պարտականությունները դրա մեջ չեն մտնում:

Սակայն այդ կայունության համար կարևոր հասարակական-քաղաքական ինստիտուտներն ու քաղաքական համակարգը ոչնչացված են, ներկայումս թավշյա հեղափոխությունն իր հաղթանակից հետո այդ իմաստով «թագավորում է ավերակների» վրա: Այդ վիճակը ոչ միայն վտանգավոր, այլև աղետալի կարող է դառնալ, եթե չեն աշխատում պետության ուժային գործառույթները և, առավել ևս, եթե չեն աշխատում այնպես, որ դրանց գործունեության և ղեկավարների հանրային վարկանիշը լինի դրական և բարձր: Այլ կերպ ասած, հրապարակված սոցհարցման տվյալները հուշում էին, որ ներկայիս հետհեղափոխական անցումային փուլում իրավիճակը գտնվում է «առողջության» նվազագույն անհրաժեշտ մակարդակի վրա, և ԱԱԾ պետն ու պաշտպանության նախարարը փաստացի իրենց դերով ծածկում են ավերակները: Իհարկե, սա իր հերթին պարունակում է ռիսկեր, այդ թվում վարչապետ Փաշինյանի համար, որովհետև ուժային գործոնները կարող են իրենց ազդեցությունն ունենալ իրավիճակի ինստիտուցիոնալացման գործընթացի հեռանկարի վրա, այդ գործընթացը, այսպես ասած, ձևելով իրենց տակ: Սա հատկապես խնդիր է ԱԱԾ դեպքում, քանի որ պաշտպանության նախարարության պարագայում, ի վերջո, նախարարը քաղաքական պաշտոն է, քաղաքական ֆիգուր, ըստ այդմ ՝օբյեկտիվ է, որ ունենա նաև իր քաղաքական հետաքրքրություններն ու դիրքավորումը, պարզապես չփորձի դրանց սպասարկման համար ներքաշել բանակը:

Բայց այստեղ էլ, բնականաբար, իր դերը պետք է ունենա հակակշիռների մեխանիզմը՝ սկսած ԶՈՒ գլխավոր շտաբից, մինչև խորհրդարան:

ԱԱԾ պարագայում պետք է բացառվի նաև ղեկավարի քաղաքական հետաքրքրությունների և դիրքավորումների ներգործությունը քաղաքական զարգացումների վրա: Հակառակը հարվածելու է թե՛ այդ կարևորագույն կառույցի գործունեության, թե՛ քաղաքական համակարգի ձևավորման գործընթացի էֆեկտիվության վրա: Սա բավականին սուր եզր է նաև Արթուր Վանեցյանի համար, որը ներկայումս հանրության հերոսներից մեկի կարգավիճակից արագորեն կարող է գահավիժել հանրության հակահերոսի կարգավիճակի, եթե փորձի ֆունկցիոնալ կարևորագույն կարգավիճակը ստորադասել քաղաքական որևէ հետաքրքրության: Այդուհանդերձ, առայժմ իրադարձությունների զարգացումը կախված է Նիկոլ Փաշինյանից, թե որքանով նա կկարողանա հավասարակշռել ուժայինների դերակատարումը, առանց որի նա չի կարող օբյեկտիվորեն, բայց որի հակակշիռներ ստեղծելն էլ նրա համար օբյեկտիվ անհրաժեշտություն է հեռանկարի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում