Friday, 19 04 2024
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ

Հայաստանի եվրոպական մայրաքաղաքը. Գյումրու պատմա-քաղաքական ֆենոմենը

Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք ամբողջ ծավալով գործարկել Գյումրու օդանավակայանը, Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանը կառավարող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հավաքին հայտարարել է դրան մասնակցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնի է, որ Կորպորասիոն Ամերիկան հայազգի մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի ընկերությունն է: Այդ ընկերության կառավարմանն է հանձնված նաև Գյումրու օդանավակայանը: Այդ օդանավակայանի ամբողջ, լայն ծավալով գործարկումը Հայաստանի համար ունի ոչ միայն զուտ տնտեսական նշանակություն: Անկասկած, դա կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ նաև այլ, կարելի է ասել քաղաքական, բայց գուցե նաև դրանից էլ լայն հանգամանքների մի ամբողջություն:

Նախ, Գյումրու օդանավակայանի գործարկման պարագայում շատ են արվում համեմատություններ Վրաստանի, մասնավորապես Քութաիսիի օդանավակայանի հետ, որտեղից վրացիներն այսօր կարողանում են շատ էժան գնով ձեռք բերել տոմսեր եվրոպական ուղղությամբ և հաղորդակցվել Եվրոպայի հետ: Իհարկե վրացիներն ունեն նաև առանց վիզա Եվրոպա մեկնելու ճոխությունը, սակայն անգամ չունենալով այդ ռեժիմը, Հայաստանի համար հույժ կարևոր է Եվրոպայի հետ հնարավորինս հանրամատչելի հաղորդակցությունը եվրոպական բյուջետային ավիաընկերությունների ներգրավման միջոցով: Գյումրու օդանավակայանը փորձեց աշխուժացնել վարչապետ Կարեն Կարապետյանը, որի պաշտոնավարման ընթացքում ներգրավվեց ռուսական Պոբեդա լոուքաստերը կամ բյուջետային ավիաընկերությունը: Դրա գործունեության և սպասարկման որակի մասին ամեն ինչ ասում են հենց ռուսաստանցիների մեկնաբանությունները: Սակայն, այստեղ գործ ունեցանք հերթական ռուսական մատչելի ուղղության հետ, այն էլ սկզբնական շրջանում, որովհետև աստիճանաբար տոմսերը թանկացան, հաշվի առնելով գերիշխող դիրքի հանգամանքը:

Հայկական ավիաշուկայում ռուսական ընկերություններն ունեն այդ դիրքը և դա նույնպես կարևոր խնդիր է: Վերադառնալով Գյումրի, այստեղ էլ պետք է արձանագրենք «ռուսականության» գերիշխող դիրքը, կախված մի շարք հանգամանքների հետ, սկսած դեռևս «ցարական» ներկայությունից, մինչև ռուսական ռազմակայանի առկայությունը, որը դեռևս տասնամյակներ լինելու է այնտեղ, համենայն դեպս ըստ պայմանագրի: Գյումրին այդ իմաստով լինելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, իր էությամբ զգալիորեն «ռուսաֆիկացվել» է պատմական տասնամյակների ընթացքում, սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, ռազմա-քաղաքական մի շարք ասպեկտներից ելնելով: Եվ այստեղ է, որ Հայաստանի «ռուսական» «մայրաքաղաքին» պետք է «բալանսավորել» և այն դարձնել նաև Հայաստանի «եվրոպական» «մայրաքաղաք», Գյումրու օդանավակայանը դարձնելով ոչ միայն հայաստանցիների մատչելի ճանապարհ դեպի Եվրոպա, այլ նաև եվրոպացիների մատչելի ճանապարհ դեպի Հայաստան:

Գյումրին իհարկե իրականում հայկական հայրաքաղաքն է, իր մշակութային կոլորիտով, իր քաղաքային էներգետիկայով, իր պատմական շերտերով: Բայց, հենց հայկական Գյումրին է, որ ունենալով իր ռուսական պատմամշակութային շերտը, անշուշտ ունի նաև մշակութային նոր շերտերի, այդ թվում եվրոպական շերտի համալրման կարիք, այդպիսով դառնալով Հայաստանի իրապես պատմա-մշակութային քաղաքային կենտրոններից մեկը, որտեղ հաղորդակցվում են մշակութային ամենատարբեր նոր ու հին շերտեր: Սա իրականում կարևորագույն քաղաքական հարց է, հաշվի առնելով քաղաքի ռազմա-քաղաքական և աշխարհագրական դիրքը, նշանակությունը: Այն պատմական օբյեկտիվ իրողությունների բերումով Գյումրին դարձնում է իրապես ռեգիոնալ հիմնարար նշանակությամբ կենտրոն, ինչը Հայաստանից պահանջում է «կառավարել» այդ կենտրոնը բոլոր առումներով, առավել ևս հիմնարար նշանակություն ունեցող պատմա-մշակութային քաղաքակրթական շերտերի և դրանցից նորերի ձևավորման: Այդ բազմազանությունն էլ ավելի ամրացնելու Գյումրու հայկականությունը, դարձնելով այն միջազգային՝ էլ ավելի է ընդգծելու քաղաքի հայկականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում