Երկուշաբթի Նախիջևան են ժամանել Թուրքիայի զինուժի ստորաբաժանումների անձնակազմերը և զրահատեխնիկան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հունիսի 7-11-ը կկայանան «Անսասան եղբայրություն-2019» զորավարժությունները, որոնք մարտավարական նշանակություն ունեն։
Ադրբեջանում հանդիսավոր արարողությամբ դիմավորել են թուրքական ստորաբաժանումներին։