Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իտալիա կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել իր իտալացի գործընկեր Ֆրանկո Ֆրատինիի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական ու տնտեսական հարաբերություններից։
Տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելիս Մամեդյարովը Ֆրատինիին իրազեկել է ղարաբաղյան հակամարտության և դրա բանակցային գործընթացի մասին։ Մամեդյարովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությանը կարգավորումն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու և տարածաշրջանի զարգացման համար։ Ֆրատինին համաձայնել է նրա հետ՝ ընդգծելով, որ աջակցում է ղարաբաղյան բանակցային գործընթացին։