Wednesday, 24 04 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

«Դեռ 2016-ից խոսում են Ապրիլյանի պայմանավորված լինելու մասին». Ստեփանակերտը հույս ունի ներգրավվել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Իր հերթին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծիք էր հայտնել, որ այդ նիստերը պետք է դռնփակ անցկացվեն։

https://www.shantnews.am/wp-content/uploads/2018/06/capturethumb_Yq7oY-1.jpg

Պաշտոնական Ստեփանակերտը հույս ունի, որ Արցախն այս աշխատանքներում ևս ներգրավված կլինի։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց.

«Մենք կարևորում ենք, որ Ապրիլյան պատերազմին առնչվող տարբեր հարցերի շուրջ անաչառ ու օբյեկտիվ քննարկում անցկացվի, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսի գործընթացներ են եղել։ Եթե ունեցել ենք բացթողումներ՝ դրանք շտկենք, եթե առավելություններ՝ դրանք էլ ավելի ամրապնդենք»։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք մտահոգություն չկա, որ բացահայտվեն այդ պատերազմի հնարավոր պայմանավորված լինելու հանգամանքները, ինչպես պնդում են մի շարք գործիչներ և փորձագետներ, Դավիթ Բաբայանը նշեց, որ այդպիսի մտահոգություն չկա. «Հենց այդ առումով էլ շատ լավ կլինի, որ այդ աշխատանքն իրականացվի ու պարզվի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Մենք, իհարկե, դեմ չենք նման հանձնաժողովի ստեղծմանը, նման քննարկումների անցկացմանը և հույս ենք հայտնում, որ Արցախը ևս ներգրավված կլինի, օբյեկտիվ ու ճշգրիտ քննություն կանցկացվի»։

Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, նշեց. «Դա փաստերի հետ կապված հարց է։ Եթե պաշտոնատար անձինք, մարդիկ, ովքեր որոշակի փաստերի են տիրապետում, անհրաժեշտություն են գտնում նման հանձնաժողով ստեղծել՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե դա նպատակ ունի սխալներն ու բացթողումները շտկել՝ ես վատ բան չեմ տեսնում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես չեմ կարող վստահ ասել, թե դա ինչ նպատակներ է հետապնդում։ Եթե կան փաստեր, պետք է մտքերն այդ հարցերի շուրջ ծավալվեն»։

Խոսելով Ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու վարկածների մասին, Վահրամ Բալայանը նշեց. «Դեռևս 2016 թվականի ապրիլից այդպիսի խոսակցություններ կան, բայց փաստեր են պետք։ Ես չգիտեմ, թե դա ինչ մակարդակի խոսակցություններ են։ Խոսում էին հետախուզության վատ աշխատանքի մասին, նույնիսկ պաշտոնանկություններ եղան այն ժամանակ, բայց գիտեք, պետք է փաստերին տիրապետես։ Մասնագիտական հարց է, երևի թե ավելի շատ զինվորականները կարող են այդ հարցին պատասխանել՝ արդյոք անհրաժեշտություն կա նման հանձնաժողով ստեղծել, քննարկումներ անցկացնել, թե ոչ։ Այսինքն` եթե կան փաստեր՝ ուրեմն անհրաժեշտ է։ Իսկ եթե չկան փաստեր ու այլ նպատակներով է ստեղծվել՝ դա էլ այլ հարց է»։

Հետաքրքրվեցինք, թե անհրաժեշտության դեպքում արդյոք Արցախի խորհրդարանականները կամ այլ պաշտոնատար անձինք կներգրավվե՞ն այդ աշխատանքներում, ինչին ի պատասխան Վահրամ Բալայանն արձագանքեց. «Եթե անհրաժեշտություն լինի՝ դա արդեն քննարկման հարց է։ Եթե, ասենք, նախապես փաստեր ներկայացնեն՝ կարելի է նստել ու քննարկել։ Այսինքն՝ նախապես պետք է փաստերին տիրապետել։ Իհարկե, ճիշտ կլինի մեզ էլ տեղյակ պահեն, թե ինչի մասին է զրույցը, ինչ հարցեր պետք է քննարկվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում