Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Քոչարյանը զրկվեց իր հերթական հենարանից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ի վերջո բավարարեց Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։ Այսինքն՝ բողոքը Ռշտունին չի քննելու։

Խնդիրն այն է, որ 2018թ․ ամռանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո Վազգեն Ռշտունին հայտարարել էր, թե որպես իրավաբան՝ համաձայն է այդ որոշման հետ։ Սրանից ելնելով քննիչի կարծիքով դատավորը չի կարող անկողմնակալ լինել, քանի որ նախապես հրապարակային դիրքորոշում է հայտնել գործի վերաբերյալ։ Ինքնաբացարկի միջնորդությանը միացել էին նաև դատախազները։

Հիշեցնենք նաև, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումն իրականում գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Փաստորեն կարելի է ենթադրել, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հանդես է գալիս հին ռեժիմի հենարանի և դատական համակարգում սաբոտաժ նախաձեռնողի դերում։

Թերևս գաղտնիք չէ, որ հեղափոխությունից առաջ գործադիր և դատական իշխանություններն ամբողջությամբ սերտաճած էին, իսկ դատավորների գործունեությունն էլ համակարգվում էր մեկ կենտրոնի կողմից, որն էր՝ Բաղրամյան 26-ը։

Այս տեսանկյունից, կարծես թե ոչինչ չի փոխվել։ Դատական իշխանությունն առաջվա պես շարունակում է սերտաճած մնալ, բայց այս դեպքում ոչ թե գործադիր իշխանության, այլ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դեռևս կարողանում են պահպանել իրենց ազդեցությունը դատական համակարգում։ Կարելի է պնդել, որ դատավորների մի զգալը մասը հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից և պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, միայն թե հեղափոխությունը մուտք չգործի դատական համակարգ։ Իսկ շարժառիթը շատ պարզունակ է ու նյութական, դատավորներն առաջին հերթին մտահոգված են իրենց ճակատագրով, չէ՞ որ նոր իրողությունների պայմաններում նրանց մի մասը կարող է դուրս շպրտվել համակարգից, իսկ մյուս մասն էլ հայտնվելու է բանտում։ Բայց դուրս շպրտվելուց և դատապարտվելուց զատ, մի բան համընդհանուր է։ Բոլորը միասին զրկվելու են նյութական բարիքներից, այսինքն՝ փողի դիմաց արդարադատություն վաճառելու հնարավորությունից։

Բնական է, որ այսպիսի պայմաններում համակարգը պետք է դիմադրութունն ցույց տար, և բանից պարզվում է, որ դատավոր Վազգեն Ռշտունին այդ դիմադրության կազմակերպիչներից մեկն է ու տրամաբանորեն՝ հենարանը Քոչարյանի։

Բայց բանից պարզվում է, որ պրոֆեսիոնալ իրավաբանի դիրքերից հանդես եկողներն էլ երբեմն միամիտ ու անհետևողական են գտնվում։ Անցյալ տարի ամռանը պարոն Ռշտունին միամտորեն հրապարակային դիրքորոշում էր հայտնել դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման վերաբերյալ՝ առանց հասկանալու, որ այդ անզգուշության պատճառով մեկ տարի անց իրեն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու և նա չի կարողանալու հերթական անգամ փրկել երկրորդ նախագահի ճակատագիրը։

Փաստենք, որ դատավոր Վազգեն Ռշտունու ինքնաբացարկը մեծագույն հարված էր Քոչարյանի պաշտպանության գործին, և այսպիսով երկրորդ նախագահը զրկվեց իր հերթական չափազանց կարևոր հենարանից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում