Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել իր 2006 թվականի հունվարի 26-ի N62-Ն որոշման մեջ, որով սահմանված են պետական կառավարման մարմինների ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները:
«Մաքսային միության անդամակցության հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել աշխատանքների տեղայնացման և համակարգման համար փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N62-Ն որոշման մեջ:
Այդ աշխատանքների իրականացման համար որոշման նախագծով առաջարկվում է ավելացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի լրացուցիչ պաշտոնների քանակը՝ գործող մեկ պաշտոնի փոխարեն սահմանել երկու լրացուցիչ պաշտոն»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:











































