Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հրայր Թովմասյանի «վատ երազը»․ կտրուկ պատասխան Փաշինյանին

ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանը tert.am-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է դատավորների վեթինգի թեմային՝ նշելով, որ ինքը հակված է կարծելու, որ Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգ չի կիրառվելու։ Նրա կարծիքով՝ առկա խնդիրները հնարավոր է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու, ապագա հակակոռուպցիոն հանձնաժողովի ողջ ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով:

Առհասարակ՝ հայտնի չէ, թե Թովմասյանին որտեղից նման վստահություն։ Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանի մեծամասնությունը վերահսկվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հենց ՍԴ նախագահի կողմից, կամ գուցե Թովմասյանին հայտնի է ներքաղաքական զարգացումների այնպիսի սցենար, որը հասու չէ հասարակության մեծ մասին կամ քաղաքական դաշտի մյուս ակտորներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որը մայիսի 20-ին հաստատակամությամբ խոսել է վեթինգի անհրաժեշտության մասին ու, կարծես թե, չի հրաժարվել իր հնչեցրած հինգ կետերից։ Անկեղծ ասեմ՝ տպավորություն է, որ Հրայր Թովմասյանը հատուկ է տվել այս հարցազրույցը, մանավանդ Վահե Գրիգորյանի ՍԴ անդամության թեկնածության առաջադրման ֆոնին, որպեսզի հրապարակավ հայտարարի, որ ինքը հեռացող չէ, ավելին՝ պատրաստ է դիմադրել։ Այս հարցազրույցը հենց դրա մասին է ու պատահական չէ, որ Հրայր Թովմասյանը բաց տեքստով զգուշացնում է․ «Եթե օրվա քաղաքական իշխանության նպատակը դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելն է կամ ժողովրդահաճո քայլեր կատարելը, ապա վստահեցնում եմ` երկարաժամկետ ապագայում դա փակուղային ու հետընթացի ճանապարհ է»:

Իհարկե, Թովմասյանը չի հստակեցնում, թե ում համար է փակուղային՝ պետությա՞ն, ի՞ր, Սահմանադրական դատարանի՞, թե՞ Փաշինյանի թիմի։

Հրայր Թովմասյանն այս հարցազրույցում համարձակ գնահատականներ է տվել իշխանությունների քայլերին, մասնավորապես՝ «վատ երազ» որակելով դատարանների մուտքերը արգելափակելու ակցիան։ Անկասկած, վարչապետի այս իմպուլսիվ ու վիճահարույց որոշումը դեռ երկար է շահարկվելու հին համակարգի ներկայացուցիչների ու իրենց դիրքերը զիջել չպատրաստվող դատական իշխանության ներկայացուցիչների կողմից։ «Օբյեկտիվորեն մարդկանց մոտ կարո՞ղ է նման տպավորություն ստեղծվել, որ այդ հավաքի նպատակը ոչ թե նախորդ որոշումներից դժգոհելն էր, այլ ապագա ընդունվելիք որոշումների վրա ազդելը: Եթե այդպես է, ապա դա հանցագործություն է, եթե որևէ մեկը մտածում է, որ իմ կամ Սահմանադրական դատարանի այլ դատավորների վրա նման կերպ կարող է ազդել, ապա մեծապես սխալվում է»,- այս օրերին ոչ բնորոշ ինքնավստահությամբ ասել է Թովմասյանը:

ՍԴ նախագահը այս լակոնիկ պարբերության մեջ առնվազն երեք ուղերձ է հասցեագրել իշխանություններին ու հասարակությանը։

Նա, ըստ էության, հանցագործություն է որակել Փաշինյանի նախաձեռնած ակցիան ու կարծում եմ՝ որպես իրավաբան, պատահաբար չի օգտագործել այդ տերմինը։ Մյուս կողմից՝ Թովմասյանը բաց տեքստով հասկացնում է, որ ինքնակամ հրաժարական տվող չէ, ինչը նշանակում է, որ առաջիկայում ՍԴ-ն կարող է դառնալ դիմակայության կողմ՝ ավելի իրական դարձնելով Հայաստանում քաղաքական, սահմանադրական ճգնաժամի հետանկարը։ Սակայն, որ ամենակարևորն է՝ ՍԴ նախագահը հասկացնում է, որ իշխանությունը փորձում է ճնշում բանեցնել իրենց վրա «ընդունվելիք որոշումների վրա ազդելու» նպատակով։

Կասկածից վեր է, որ Թովմասյանն ակնարկում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործի մասին՝ տողատակով հասկացնելով, որ ՍԴ ենթադրյալ որոշումը կարող է քաղաքական իշխանության սրտով չլինել։

Չգիտեմ, թե «վատ երազում» ինչ է տեսել Թովմասյանը, սակայն նրա արձագանքը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիային ու հայտնի հայտարարությանը կտրուկ է, մանավանդ որ ՍԴ նախագահն ակնարկում է, թե վարչապետն ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում նույն վեթինգի հարցում։ «Կարծում եմ` վտանգավոր է նաև մի ողջ համակարգ անվանել նախորդ իշխանությունների մնացորդ, այդ դեպքում նույն հաջողությամբ նախորդ իշխանության մնացորդ կարելի է անվանել ոստիկանությանը, դատախազությանը, քրեակատարողական ծառայությանը, դիվանագիտական կորպուսը, քննչական մարմիններին և այլն. դա, կարծում եմ, սխալ է»,- ասել է Թովմասյանը՝ ևս մեկ անգամ տողատակում հասկացնելով, որ Փաշինյանի իրական նպատակը դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելն է:

Ամեն դեպքում՝ առաջիկա զարգացումները ծավալվելու են հենց ՍԴ-ի շուրջ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ՍԴ գործուղել իր յուրայինին՝ նրան նախագահ դարձնելու նպատակով, իսկ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում ընկրկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում