Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսաստանի պատասխանն ապրիլյանի վերաբերյալ Փաշինյանի քայլին

«Փաստինֆո»-ն տեղեկություն է տարածել, որ Ռուսաստանը ԴԱՀԿ նախկին պետ, Հայաստանում պաշտոնի չարաշահման գործով քրեական հետապնդման ենթարկված, միջազգային հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին տվել է ժամանակավոր կեցության կարգավիճակ: Դա նշանակում է, որ Պողոսյանը մի քանի ամիս կմնա Ռուսաստանում: Ակնհայտ է, որ Մոսկվան Երևանի հետ այսպես ասած առևտուր է սկսել Պողոսյանի հարցով: Նրա քաղապաստան ստանալու դիմումը դեռևս չի բավարարվել, սակայն փաստորեն չի էլ մերժվել և այն, որ տրվում է ժամանակավոր կացության կարգավիճակ, հուշում է, որ Ռուսաստանը Պողոսյանի հարցում պատրաստվում է խաղալ, և ընդ որում առնվազն միջնաժամկետ:

Տեղեկությունը հատկապես հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք առաջիկա այցի ֆոնին, որը տեղի կունենա հունիսի 6-8-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ամենամյա միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Այնտեղ նախատեսված է կամ առնվազն ենթադրվում է, որ տեղի կունենա Պուտին-Փաշինյան հանդիպում: Հունիսի 1-ին Հայաստանի վարչապետի ծննդյան օրվա առիթով շնորհավորական հեռագրից բացի ՌԴ նախագահը նաև զանգարահել էր Նիկոլ Փաշինյանին և ըստ Կրեմլի հաղորդագրության, խոսվել էր նաև երկկողմ հանդիպումների ժամանակացույցի մասին: Ավելի վաղ՝ մայիսի 29-ին, տեղի չունեցավ Նուրսուլթանում՝ Ղազախստանի մայրաքաղաքում ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում սպասվող հանդիպումը: Իհարկե դրա մասին դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնել էր միայն ՌԴ Պետդումայի Վերին պալատի խոսնակ Մատվիենկոն: Իսկ նա թերևս այն անձը չէ, որը լիարժեք տիրապետում է Պուտինի գրաֆիկին: Այդուհանդերձ, Պողոսյանի գործում Ռուսաստանի վարքագիծը հուշում է, որ Մոսկվան ունի պահանջներ Երևանին: Ընդունված էր համարել, որ դա կախված էր Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Բայց, եթե դա այդպես է, ապա Քոչարյանին ազատ արձակելուց հետո, Պուտինն էլ պետք է հանձներ Պողոսյանին: Սակայն, իրադարձությունների զարգացումը հուշում է, որ խնդիրը բոլորովին այլ տեղ է և Քոչարյանի գործն էլ Մոսկվայի համար ընդամենը առիթ է, ոչ թե նպատակ:

Չի բացառվում, որ Միհրան Պողոսյանի գործում Ռուսաստանի որոշումը՝ ժամանակավոր կացության վերաբերյալ, որոշակի պատասխան է ապրիլյան պատերազմի գործի վերաբերյալ ԱԺ քննիչ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Նիկոլ Փաշինյանի քայլին: Այդ իմաստով հնարավոր է արձանագրել, որ սկսվել է դիրքային համառ պայքարի նոր փուլ և այդ համատեքստում նույնիսկ հարաբերական է դառնում այն, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը Ռուսաստանի քաղաքական ղեկավարության համար, կամ այդ ղեկավարության դիրքորոշումների վրա ազդող որոշ շրջանակների համար հաճո և սպասված որոշում էր:

Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական հեռագրում Պուտինը հայտնել էր երկկողմ հարաբերությունը զարգացնելու շուրջ կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն: Դրանով նա էլ ընդունում է, որ հայ-ռուսական հարաբերության բնույթի փոփոխությունը անխուսափելի անհրաժեշտություն է, ընդ որում ոչ միայն երկկողմ նշանակության, այլ աշխարհաքաղաքական անհրաժեշտություններից բխող: Միաժամանակ, երկխոսությունն իհարկե ամենևին հարթ չի ընթանալու և ավելի շատ հիշեցնելու է համառ և լուռ «գոտեմարտ»: Այլ կերպ ասած, Հայաստանի համար այս դեպքում սեղանին դրված է ավելին, քան ԴԱՀԿ նախկին պետը, և քան՝ Ռոբերտ Քոչարյանը: Սեղանին գործնականում դրված է Հայաստանի առաջ Ռուսաստանի պատասխանատվության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում