Քեմբրիջի համալսարանի մասնագետները հնագույն վտանգավոր աղիքային վարակի հետքեր են հայտնաբերել Անատոլիայի Չաթալ-Հյույուկ բնակավայրում, հաղորդում է Phys.org կայքը:
Անատոլիան թերակղզի է Ասիայի արևմուտքում, ժամանակակից Թուրքիայի միջին հատվածը:
Պեղումների ժամանակ գիտնականները տեղի հողածածկույթից քարացած արտաթորանքի նմուշներ են վերցրել: Վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են հնագույն մարդկանց:
Արտաթորանքի նմուշներում կլոր ճիճուների ձվեր են հայտնաբերվել, որոնք ներթափանցում են աղիները և ծծում արյունը: Այս ճիճուն սուր բորբոքում և ծանր թունավորում է առաջացնում և հանգեցնում է օրգանիզմի անդառնալի վնասի, հատկապես երեխաների մոտ: