Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Մեծ եղեռնի դատապարտման հոբելյան՝ Ուրուգվայում

Նոյեմբերի 17-ին Ուրուգվայի խորհրդարանում կայացել է այդ երկրի օրենսդիր մարմնի և Մոնտևիդեոյի Հայ դատի հանձնախմբի կողմից համատեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 13.226 օրենքի ընդունման 45-ամյակին. Ուրուգվայն առաջին պետությունն էր, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի երկու պալատների բազմաթիվ ներկայացուցիչներ, Ուրուգվայի կառավարության անդամներ, Մոնտևիդեոյում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հայ դատի և համայնքային այլ կազմակերպությունների անդամներ, լրագրողներ: Ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Իվոն Պասսադան, Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Սարգսյանը:
Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին իր խոսքում մասնավորապես նշել է. «Խորհրդարանի կողմից 1965 թվականին այդ օրենքի ընդունումը ապացուցեց մեր երկրի նվիրվածությունը ազատության, խաղաղության, արդարադատության և մարդու իրավունքների գաղափարներին: Այդ որոշումը ցույց տվեց նաև, որ ապագան կառուցելու համար անհրաժեշտ է լավ հիշողություն ունենալ»: Նա ավելացրել է, որ «Ուրուգվայի ժողովուրդը այդ օրենքով իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին` իր իրավունքների վերականգման համար տարվող պայքարում»:
Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև այդ առիթով Դանիլո Աստորիին ուղղված` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված այս օրինագիծը, որի 45-ամյակը լրացավ այս տարի, նշանակալից է ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը մոռացումից ու ժխտումից դուրս բերելու առումով, այլև մեծ խթան է այս խնդիրը միջազգային օրակարգում պահելու համար: Դուք սկիզբ եք դրել մի գործընթացի, որին ավելի ուշ միացան այլ երկրներ և խորհրդարաններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում