ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կասկածել է մերձավորարեևլյան կարգավորման ծրագիրն իրագործելու հարցում։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Նյու Յորքում փակ հանդիպման ժամանակ նրա ելույթը։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելի և Պաղեստինի շուրջ ամերիկյան «դարի գործարքը» Փոմփեոն «անիրականանալի» է անվանել։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ ծրագիրը չի կարող արդյունավետ լինել։
Սակայն պետքարտուղարը չի բացառել, որ ծրագիրը կարող է միակողմանի լինել և օգտակար լինել միայն Իսրայելի համար։