ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում Ռուսաստանին, Սիրիային և Իրանին կոչ է արել դադարեցնել սիրիական Իդլիբ նահանգի ռմբակոծությունը։
«Լսել եմ, որ Սիրիան, Ռուսաստանը և ավելի քիչ՝ Իրանը, ամբողջ ուժով ռմբակոծում են Սիրիայի Իդլիբ նահանգը և զանգվածայնորեն սպանում շատ խաղաղ բնակիչների։ Աշխարհը հետևում է այդ սպանդին։ Ի՞նչն է նպատակը, ի՞նչ կտա դա ձեզ։ Կա՛նգ առեք»,-գրել է Թրամփը։