Ստամբուլի Սամաթիա թաղամասում երկու անհայտ անձինք հարձակվել են տեղի բնակիչ Արփինե անունով հայ կնոջ վրա։ Աղբյուրը նշում է, որ կինը հայաստանցի է։ Հարձակման հետևանքով հայ կինը վիրավորվել է, իսկ հարձակվողները փախուստի են դիմել, թողնելով գրություն, որի վրա գրված է եղել «Սա սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանը նշել է, որ հայաստանցի կնոջ տան պատին սպառնալից գրառումներ են եղել և խաչ է գծված եղել։