Իսրայելական զինվորականները հաղորդել են, որ Դամասկոսի մոտկայքում հրթիռակոծել են երկու հրետանի և մեկ հակահրթիռային մարտկոց՝ ի պատասխան Սիրիայի հրետանային ռմբակոծման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Զինվորական հայտարարության մեջ ասվում էր, որ Սիրիայի կառավարության զորքերի դիրքերին օդային հարվածները կատարվել են այն բանից հետո, երբ Գոլանի բարձունքի Հերմոն լեռան ուղղությամբ իսրայելացիները ֆիքսեցին երկու ռումբի արձակման մեկնարկը։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Սիրիայի իշխանությունները պատասխանատու են երկրի տարածքից ցանկացած ագրեսիվ գործողությունների համար և նման իրավիճակներում «վճռական են գործելու»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դամասկոսի մերձակայքում գտնվող տարածքներում հրթիռային հարձակումների արդյունքում երեք սիրիական զինծառայող է զոհվել, ևս 7 մարդ վիրավորվել է: