Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Բանակցային սեղանի մոտ Բաքուն արդեն իսկ ստացել է այն, ինչ ուզում էր և այժմ նրա ձեռքերն ազատ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

Պարոն Մելիքյան, ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, նշելով, թե կողմերի խնդրանքով համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Այս փուլում ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի հայտարարությունը։

-Առայժմ տեսանելի է միայն այն, որ բանակցությունները շարունակում են ընթանալ Բաքու-Երևան ձևաչափով, իսկ դրանց բուն օրակարգի վերաբերյալ փոփոխություններ ևս չկան: Այսինք, առայժմ ամեն ինչ դեռ շարունակվում է Մադրիդյան սկզբունքներին համահունչ և այդ տեսանկյունից ադրբեջանական կողմի հրճվանքն ու անհամբերությունը միանգամայն հասկանալի է: Պաշտոնական Երևանն իր բանակցային հռետորաբանությունում ընդհանրապես չի կիրառում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության թեզը, ինչը նշանակում է, որ տարածքային սակարկությունների համար դուռը մեր բանակցողները շարունակում են բաց պահել: Հավանաբար առայժմ միջնորդներն ու պաշտոնական Բաքուն ձգտում են ժամանակ ձգել, որպեսզի ժամանակի մեջ մոռացվեն եռակողմ բանակցային ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին վարչապետ Փաշինյանի երբեմնի պահանջները:

-Ի՞նչ կոնկրետ առաջարկներ պետք է ներկայացնի Մինսկի խումբը կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար։

-Միակ առաջարկը, որի միջոցով համանախագահներն իրոք կնպաստեն ամուր ու տևական խաղաղության հաստատման գործին այն կլինի, որ առարկայական երկխոսություն սկսվի պաշտոնական Բաքվի ու Ստեփանակերտի միջև և օրակարգային դառնան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման, նրանց միջպետական սահմանազատման և Ադրբեջանում իրականացված էթնիկ զտումների ու Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների վերացման հետ կապված խնդիրները: Մի շարք խնդիրների շուրջ էլ պետք է առանձին բանակցեն Բաքուն ու Երևանը, բայց սա առանձին ձևաչափ է ու իրական խաղաղ կարգավորման գործընթացի երկրորդ փուլով լուծելիք խնդիր:

Նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ նշում են, թե այս հայտարարությամբ էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները։ Արդյո՞ք ՀՀ նոր իշխանությունների հասցեին նախկինների հնչեցրած քննադատությունն արդարացի է։

-Նախկին իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ գործը հասցրեցին ապրիլյան պատերազմին, որից հետո էլ հենց առաջ քաշվեց շփման գծում փոխվստահության միջոցների ընդլայնման ու իրավիճակի ավելի խիստ վերահսկման օրակարգը, որը և դարձավ Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում քննարկման առարկա:Նախկին իշխանություններն այս հարցում պարծենալու իրական որևէ պատճառ չունեն՝ նրանք են Արցախի տարածքի երկու երրորդը կոչել անվտանգության գոտի, հակառակորդին հանձնման ենթակա տարածք, հակառակ այն բանի, որ իրենց բազմիցս ասվել է, որ հնարավոր է շտկել բանակցային իրավիճակը: Այդ հորդորներն ու առաջարկներն անտեսվել են: Այդ իսկ պատճառով բանակցային գործընթացի մասով նախորդ իշխանությունների տրտունջներն այսօր չեն կարող լուրջ ընկալվել՝ դրանք իրենց հիմքում են անհեթեթ հատկապես այն պատճառով, որ վերաբերվում են ոչ թե բուն կարգավորման խնդրին, այլ, ընդամենը, ստատուս քվոյի երկարաձգման ապահովման հարց են լուծում, առանց մեր արմատական, այդ թվում նաև տարածքային շահերն ամրագրելու իրական պահանջ և ուղի սահմանելու:

Ադրբեջանի իշխանությունները կրկին կոշտացրել են հռետորաբանությունը, իսկ շփման գծում զինծառայող է զոհվել հակառակորդի կրակոցից։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

-Ադրբեջանական կողմի դիրքորոշման կոշտացումն ու շփման գծում ռազմական ակտիվության աճը կանխատեսված էին ու ցավում եմ, որ Հայաստանի գործող իշխանությունները զլացան համարժեք գործողությունների միջոցով իրապես նոր, մեզ համար շահեկան իրավիճակ ձևավորել բանակցային սեղանի շուրջ, իսկ արդյունքում՝ նաև շփման գծի երկայնքով զսպելու հակառակորդի աճող ագրեսիվությունը: Այժմ Բաքուն աստիճանաբար ավելացնելու է ճնշումն անկախ այն բանից, թե համանախագահների միջնորդությամբ ճակատային գծում իրավիճակը խաղաղ պահելուն ուղղված ինչպիսի բանավոր նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Ալիևի ու Փաշինյանի միջև:

Բանակցային սեղանի մոտ Բաքուն արդեն իսկ ստացել է այն, ինչ ուզում էր և այժմ նրա ձեռքերն ազատ են:

Շատ է խոսվում պատերազմի վերսկսման հնարավորության մասին։ Ձեր կարծիքով, արդյո՞ք կա նման վտանգ։

-Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, ադրբեջանական կողմը կարող է կիրառել տեղային բախումների մարտավարությունը, մեր զինուժին կորուստներ պատճառելու և թիկունքում մթնոլորտը շիկացնելու համար:

Լայնամասշտաբ պատերազմի Ալիևը կարող է դիմել միայն այն դեպքում, եթե համեմատաբար փոքր կորուստներով նոր տարածքներ զավթելու լուրջ երաշխիքներ ստանա համաշխարհային ուժային կենտրոններից որևէ մեկի կողմից: Բոլոր դեպքերում, ադրբեջանական կողմը կնախընտրի կիրառել մեր ներքին անհամաձայնությունները մեր դեմ օգտագործելու մարտավարությունը և այս հարցում, կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ կունենա ծանրակշիռ արտաքին աջակցություն: Մենք շարունակում ենք մնալ այն հանգրվանում, ուր մեր յուրաքանչյուր կորուստը պետք է դիտարկենք առաջին հերթին որպես սեփական անգործության կամ անգործունակության արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում