Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Կարգախոսներից բացի պետք է անցնել գործուն օրենսդրական մեխանիզմների մշակմանը. «Ժառանգությունը» հանդիպումների շարք է սկսում

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն  է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

– Տիկին Դիլբարյան, օրերս «Ժառանգություն» կուսակցության անդամները հանդիպել են ՀՀ նախագահի հետ։ Քննարկման առանցքում հատկապես ո՞ր հարցերն են եղել. արդյոք դատաիրավական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների գործընթա՞ցը։

Այո՛, «Ժառանգությունը» նախաձեռնել է այդպիսի հանդիպումների շարք, հանդիպել ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումների ու քննարկումների արդյունքում մեր դիրքորոշումները ճշգրտվեցին, և հանգեցինք նրան, որ Հայաստանում պետք է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել։ Հանրապետության նախագահը նշեց, որ ինքը չունի այն լիազորությունների ծավալը, որով կարողանա խթանել Սամանադրական բարեփոխումներին, դատաիրավական համակարգի օրենսդրական փաթեթի մշակմանը, որը կապված է վեթինգի, լյուստրացիայի ու նմանատիպ գործողությունների հետ։

Մենք բարձրացրեցինք նաև կուսակցությունների մասին օրենքի փոփոխության անհրաժեշտությունը։ Կարծում եմ՝ համաձայնությունը կայացավ այն կետում, որ եթե արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերը բարձրացնեն այդպիսի խնդիր, ապա Ազգային ժողովում հնարավոր է՝ սկսի օրենքների բարեփոխման գործընթաց։ Միայն այդպես հնարավոր կլինի հասնել հանրային համերաշխության մեր հանրապետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

– Նշեցիք, որ նմանատիպ հանդիպումների շարք եք նախաձեռնել, կա՞ն այլ ուժեր ու գործիչներ, որոնց հետ մտադիր եք քննարկել այդ հարցերը։

Մենք նոր ենք վերադարձել Արցախից, հանդիպել ենք նաև Բակո Սահակյանի և Արցախում նոր ձևավորված «Ալյանս» քաղաքական հարթակի հետ, փորձում ենք ճշտել միասնական օրակարգը՝ որ ուժերն ու կառույցները կարող են աջակցել այն գործընթացին, որը նախաձեռնել է «Ժառանգությունը», որն էլ, ինչպես ձևակերպեցի, օրենսդրական փակուղուց մեր պետությունը դուրս բերելն է։

Մեր համոզմամբ՝ հիմա շատ իրողություններ հանգում են փողոցային պայքարի՝ ներքին անհամերաշխության չափազանց վատ ձևակերպված օրենքների պատճառով։ Այս հանդիպումների ընթացքում փորձում ենք գտնել դաշնակիցներ։ Համենայնդեպս, արդեն իսկ պարզ է դառնում, որ Հայաստանի շատ ինստիտուտներ ու կառույցներ հասկանում են, որ կարգախոսներից բացի՝ անհրաժեշտ է զբաղվել գործուն օրենսդրական մեխանիզմների մշակմամբ, որոնք թույլ կտան փակել ռևանշի ձգտող ուժերի ճանապարհը, ու նաև նոր քաղաքական ուժերի ձևավորմանը կամ էլ հին ուժերին բերել ժողովրդավարական ու իրավական դաշտ՝ թե՛քաղաքական, թե՛ հանրային, թե՛ տնտեսական ոլորտներում, թե՛ նաև միջպետական հարցերում։ Այսինքն՝ արտաքին մարտահրավերներին մենք կկարողանանք դիմակայել միայն այդպես։

– Իսկ այն, ինչ դատաիրավական համակարգում առաջարկում է իրականացնել վարչապետ Փաշինյանը, որքանո՞վ է ձեզ համար ընդունելի։

– Առայժմ, անկեղծ ասած, մենք կոնկրետ առաջարկ չենք տեսնում։ Եղան խորհրդարանական լսումներ, որոնք ինքնին դրական էին։ Ե՛վ  վեթինգի, և՛ լյուստրացիայի մասին պատկերացումները շատ ուժերի մոտ միմյանց տրամագծորեն հակասող կամ փոխբացառող էին, բայց մենք գիտենք, որ այդ մեխանիզմները շատ տարբեր են։ Մենք լսեցինք տարբեր երկրների օրինակներ, և առայժմ քաղաքական, հասարակական դիսկուրսը չի հասել իր հանգրվանին։ Մենք չենք ճշտել, թե վեթինգը մեզ համար ինչ է։ Մի մասը վեթինգը դիտարկում է որպես ամենափրկիչ օղակ, մյուս մասը դրանից բոլշևիզմի «հոտ» է առնում, բայց, ի վերջո, պետք է հասկանալ, թե մենք վեթինգ ասելով որ մոդելն ենք ընտրում, և ընդհանրապես, վեթինգը որտեղ կարող է կիրառվել։ Շատ կարծիքներ հնչեցին, որ այն ոչ միայն դատաիրավական համակարգում է անհրաժեշտ, այլ նաև պետական համակարգում՝ քաղաքական ուժերի հետ կապված։ Ես ևս կարծում եմ, որ դա խիստ կարևոր է, մենք ունենք եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, բայց այդ բարեվարքությունը ենթադրում է, որ մարդ չպետք է ներքաշված լինի նախորդ գործիչների հանցավոր պատմությունների մեջ։ Բայց ովքեր և ինչպես պետք է դա ստուգեն։ Այդ խնդիրները դեռևս իրենց հանգուցալուծումը չեն գտել։ Այսինքն՝ դեռ ընդամնեը «այբ»-ը ասել ենք, բայց «բեն»-ը, «գիմ»-ը և մնացածը չի ասվել, ու խնդիրն էլ հենց դա է։ Ես կարծում եմ, որ դա միայն խորհրդարանական լսումներով չէ, որ պետք է կատարվի։ Արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավվեն, ու մենք համերաշխության մթնոլորտում պետք է դա ճշտենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում