Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

Անպետքից վտանգավոր. ո՞ւմ հարցերն են լուծվելու

Հնարավոր չէ չհամաձայնել, որ անցումային արդարադատություն ձևակերպումը Հայաստանում, լինելով հետհեղափոխական ամենամեծ շրջանառությունն ունեցած հասկացություններից կամ ձևակերպումներից մեկը, միաժամանակ ունի հետհեղափոխական թերևս ամենամեծ չհասկացվածությունը: Դրա գլխավոր պատճառները երկուսն են. մեկն այն, որ արագ և հնարավորինս լիարժեք ըմբռնելու համար պահանջվում են խիստ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ, և մյուսը այն, որ անցնող գրեթե մեկ տարվա ընթացքում հանրությանն այդպես էլ հանրամատչելիորեն չի բացատրվել, թե ի վերջո ինչ է անցումային արդարադատությունը, առավել ևս հայկական «ձևով», այսինքն՝ այնպես, ինչպես պատկերացվում է այն Հայաստանում:

Պետք է համաձայնել, որ մայիսի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումները ոչ թե հստակություն մտցրին դրա վերաբերյալ պատկերացումներում, այլ հակառակը՝ առաջացրին էլ ավելի շատ հարցեր ու տարակուսանք, թե ինչ ենք ունենալու ի վերջո: Սակայն այդ հանգամանքը գուցե բնական է և օբյեկտիվ, որովհետև խոսքը մի հարցի մասին է, որի վերաբերյալ չկան միջազգայնորեն ընդունված հստակ բանաձևեր, ունիվերսալ բանաձևեր: Անցումային արդարադատությունն ավելի շուտ մի ձևակերպում է, գաղափար, միտք, որը տրված է հանրություններին, ժողովուրդներին, պետություններին՝ անցումային իրավիճակներում ինչ-որ ելքեր գտնելու կամ լուծումների համար: Մնացյալը, թերևս, պետք է գտնեն հանրությունները, ժողովուրդներն իրենք՝ ըստ իրենց խնդիրների, առանձնահատկությունների, իրավիճակի այլ նրբերանգների ու դետալների:

Եվ այստեղ առաջ է գալիս թերևս գլխավոր հարցը՝ ինչ ենք մենք ուզում անցումային արդարադատությունից, ինչ ենք մենք ուզում ընդհանրապես, որ մեզ անհրաժեշտ է դառնում անցումային արդարադատությունը որպես գործիք: Եթե մենք, որպես հանրություն, շատ կոնկրետ չձևակերպենք մեր ուզածը, մեր պատկերացումը՝ ընդ որում առնվազն միջնաժամկետ հեռանկարում, մենք չենք կարող գալ անցումային արդարադատության վերաբերյալ արդյունավետ լուծումների: Ես չեմ գործածում հանրային համերաշխություն բառակապակցությունը, որովհետև ինքնին հանրային համերաշխությունը ավելի շուտ փիլիսոփայական, ռազմավարական, ինչ-որ իմաստով էքզիստենցիալ նպատակ է ցանկացած պետության, ժողովրդի համար: Այսինքն՝ ազգային համերաշխությունը պետք է լինի միաժամանակ հանրային ու պետական գործունեության ցանկացած ուղղության հիմքում, և չի կարող լինել նաև որևէ ուղղության հիմքում արդեն որպես կոնկրետ և առարկայական նպատակ, քանի որ ստացվում է խիստ անհամամասնություն և աններդաշնակություն: Ազգային համերաշխությունը շատ խոշոր, լայնահուն նպատակ է կոնկրետ հանրային-պետական հարցեր լուծելու հստակ գործիքակազմի ընտրության և մշակման հարցերում: Այլ կերպ ասած՝ ավելի պատկերավոր, բայց մատչելի լինելու համար՝ շնչելը կամ առողջ լինելը մենք չենք դնում մեր անհատական վարքագծի, ջանքի հիմքում, որովհետև դրանք, այսպես ասած, մեզանից վեր իրողություններ են՝ մենք ենթագիտակցորեն ենք շնչում և արտաշնչում, ձգտում լինել առողջ, չհիվանդանալ և այլն: Եվ ուրեմն, մենք՝ որպես հանրություն, պետք է շատ կոնկրետ պատասխանենք հարցին, թե ինչ ենք ուզում անել, ինչի ենք ուզում հասնել, չափելի ինչ արդյունք ենք պատկերացնում անցումային արդարադատության գործիքը կիրառելու պարագայում: Եթե բանը անցյալի հետ հարաբերությունները պարզելը, անցյալի համար պատասխանատուներին օրենքի առաջ կանգենցենլն ու պատժելն է, ապա այստեղ էլ մենք կարիք ունենք հասկանալու՝ ումից ենք սկսում, որտեղից, և որտեղ են կանգ առնում: Հարցն այն է, որ իրավիճակը, հատկապես հեղափոխության հաղթանակի պարագայում, բավականին գայթակղիչ է՝ լուծել բոլորի հարցերը մեկընդմիշտ և միանգամից: Սակայն կարևոր հարցերից մեկն էլ, օրինակ, այն է, թե ովքեր են այդ «բոլորը»:

Ունե՞նք դրա պատասխանը, օրինակ: Հազիվ թե: Մինչդեռ ինչպե՞ս հասկանալ, թե ինչ գործիք է պետք, եթե չենք հասկացել և եկել փոխհամաձայնության եղած խնդրի սահմանների հարցում: Որովհետև, առանց դրա էլ խնդիրը, վերջին հաշվով, դառնում է «էքզիստենցիալ»: Իսկ անցումային արդարադատություն ասվածը լոկ անունը չէ, անվանումը կամ սահմանումները չեն՝ այդ թվում մասնագիտական կամ վերացական, ում ինչպես հարմար է: Անցումային արդարադատությունը պետք է լինի շատ կոնկրետ մեխանիզմ, որպեսզի այն աշխատի: Իսկ դրա համար անհրաժեշտ է մեխանիզմի և խնդրի համադրություն, ներդաշնակեցում: Սղոցն էլ, շաղափն էլ փայտամշակման գործիք են, սակայն մեկը կտրում է, մյուսը՝ անցք բացում: Հետիոտնային անցումներն էլ տարբեր են՝ հենց փողոցի վրայով, ստորգետնյա և վերգետնյա՝ երթևեկությունից մի քանի մետր բարձր: Բոլորն ապահովում են փողոցի անցում, բայց էապես տարբեր առանձնահատկություններով, կախված թե՛ անցնողի, թե՛ փողոցի, թե՛ եղած մարտահրավերների մի շարք առանձնահատկություններից:

Սրանք հարցեր են, որոնց մանրամասն պատասխանները չունենալու դեպքում անցումային արդարադատությունը ոչ թե անցում կապահովի թավշյա հեղափոխության համար, այլ կբերի խցանման, որի մասշտաբները դժվար է պատկերացնել:

Դա նշանակու՞մ է, որ այդ գործիքը մեզ պետք չէ: Իհարկե ոչ: Այն մեզ շատ է պետք: Բայց, գործիքը դառնում է անպետք, եթե անգամ այն ձեռքիդ տակ է, սակայն գործածելուց է պարզվում, որ այն չի համապատասխանում եղած խնդրի լուծման կարիքներին: Այդ դեպքում գործիքը ոչ միայն անպետք է դառնում, այլև նույնիսկ վտանգավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում